Մեր մասին

«Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպություն

Պատմություն
2004 թվականից սկսած Արմավիրի մարզում սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման գործում քաղաքացիական մասնակցության դերն ու նշանակությունը կարևորելով՝ մարզի մի խումբ ակտիվիստներ համախմբվեցին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Որոշ ժամանակ աշխատելով որպես համայնքային ակտիվիստների խումբ՝ կազմակերպության հիմնադիրները գիտակցեցին, որ իրենց առջև դրված նպատակներն արդյունավետ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ են առավել ֆորմալ ենթակառուցվածքներ և նոր իրավաբանական կարգավիճակ: Արդյունքում մեկ տարի անց՝ 2005 թվականի ապրիլի 29-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում պաշտոնապես հիմնադրվեց և արդյունավետ կերպով իր գործունեությունն է ծավալում «Արմավիրի զարգացման կենտրոն» (ԱԶԿ) սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպությունը:
Ապահովելու համար մարզի կայուն սոցիալ-տնտեսական առաջընթացը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունն իր առջև խնդիր է դրել խրախուսել և նպաստել մարզի պետական, հասարակական և բիզնես սեկտորների համագործակցությանը: