Գրադարան

Ընտրական գործընթացներին ներգրավվածության ընթացակարգ

Ընթացակարգը սահմանում է ընտրական ողջ ցիկլում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գործողությունների սկզբունքներն ու կարգը՝ նախընտրական շրջանից մինչև քվեարկության օր և հետընտրական փուլ։ Այն ներառում է ներգրավվածության ուղղությունները, գործողությունների նվազագույն փաթեթը, քաղաքական չեզոքության և տվյալների պաշտպանության կանոնները, ինչպես նաև գործնական ձևաթղթեր։…

«Քո քվեն քո ձայնն է» ուղեցույց 2026 թ. Ազգային ժողովի ընտրությունների համար

2026 թ. Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ներկայացնում ենք տեղեկատվական բրոշյուրը, որը պատասխանում է ընտրողի ամենահաճախ հնչող հարցերին՝ ինչու է կարևոր քվեարկել, ինչ է պետք իմանալ ընտրություններից առաջ, ինչպես է տեղի ունենում քվեարկությունը և ինչ իրավունքներ ունես ընտրության օրը։ Ծանոթացի՛ր բրոշյուրին…

Տեղական ինքնակառավարման ոլորտում կանանց մասնակցության ինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզ և կայունության պլան

Ինչպե՞ս անցում կատարել կանանց իրազեկվածության բարձրացումից դեպի համայնքային որոշումների կայացման վրա իրական ազդեցություն։ ՀՀ համայնքներում այս հարցի լուծմանը նպաստելու համար «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագիտական կազմը մշակել է 2 կարևոր փաստաթուղթ՝ 1․ Տեղական ինքնակառավարման ոլորտում կանանց մասնակցության ինստիտուցիոնալացման ճանապարհային…

Քաղաքականության փաստաթուղթ․ Գենդերազգայուն բյուջետավորման ներդրում և ինստիտուցիոնալացում ՀՀ համայնքներում

Համայնքի բյուջեն ավելին է, քան պարզապես թվերի շարք. այն գործիք է, որը պետք է արդարացիորեն արձագանքի բոլոր բնակիչների կարիքներին։ Այս փաստաթուղթն անդրադառնում է Հայաստանի Հանրապետության համայնքներում գենդերազգայուն բյուջետավորման (ԳԶԲ) ներդրման կարևորությանը, խոչընդոտներին և առկա հնարավորություններին, ինչպես նաև ներկայացնում առաջարկներ գործընթացի…

Փաստաթերթ․Կանանց մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը՝ համայնքի զարգացման շարժիչ ուժ

Կանանց մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը կարևոր նախապայման է համայնքներում ներառականության, սոցիալական արդարության և լավ կառավարման մշակույթի ապահովման համար։ Երբ կանայք ներգրավված են որոշումների կայացման գործընթացներում, քաղաքականությունները դառնում են ավելի հավասարակշռված և արձագանքում են բնակչության բազմազան կարիքներին։ Այս փաստաթերթը ներկայացնում է կանանց…

Պաստառ․ Կանանց ձայնը նպաստում է համայնքի զարգացմանը

Կանանց ակտիվ մասնակցությունը համայնքային կյանքին ոչ միայն իրավունք է, այլև անհրաժեշտություն՝ համայնքների կայուն և հավասարակշռված զարգացման համար։ Նրանց ներգրավվածությունը նպաստում է ավելի բաց, պատասխանատու և մարդկանց կարիքներին արձագանքող կառավարմանը։ Այս պաստառը միտված է բարձրացնելու կանանց ակտիվ մասնակցությունը համայնքային կյանքին և…

Ինֆոգրաֆիկա․Երբ կանայք ակտիվորեն մասնակցում են համայնքային որոշումների կայացմանը և երբ չեն մասնակցում

Կայուն, վստահելի, պատասխանատու և զարգացող համա՞յնք, որտեղ յուրաքանչյուրի ձայնը լսելի է, թե՞ թույլ կառավարում, ոչ արդյունավետ ծառայություններ, անհավասարություն և համայնքային զարգացման դանդաղում։ Կարելի է ունենալ և՛ առաջին, և՛ երկրորդ սցենարը՝ կախված այն հանգամանքից, թե որքանով է համայնքում արմատացած մասնակցայնության մշակույթը,…

Տվյալներից դեպի ըմբռնում. աշխատանքային իրավունքների խախտման պրակտիկաների հիմնավորված տեսություն

Labor rights violations remain a critical issue in Armenia, where systemic challenges continue toundermine the protections afforded to workers. Despite legislative reforms aimed atstrengthening labor protections, issues such as informal employment, wage theft, unfairdismissal, and workplace discrimination persist, particularly among…

Աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղվածքաղաքականությունների բարելավման նպատակով Առաջարկների փաստաթուղթ

Փաստաթուղթը մշակվել է` «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության պատվիրակմամբ եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում։

Կազմակերպության ծրագրերի կենսացիկլի կառավարմանը երիտասարդների ներգրավման ընթացակարգի նմուշ

Կազմակերպության ծրագրերի կենսացիկլի կառավարմանը երիտասարդների ներգրվման ընթացակարգի (այսուհետ՝ ընթացակարգ) նպատակն է ստեղծել համապարփակ ու ներառական շրջանակ, որը թույլ կտա ներգրավել երիտասարդներին կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի կենսացիկլի կառավարմանը՝ որպես ակտիվ ու գործուն մասնակիցներ։ Ընթացակարգը միտված է ապահովել երիտասարդների բովանդակալից մասնակցությունը քաղաքացիական…