Հանրային քննարկում Արենիում

«Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի նպատակն է համայնքի տնտեսական և քաղաքական հզորացումը, որոնց հասնելու ամենակարևոր բաղադրիչներից ենք համարում մասնակցային գործընթացների խթանումը բնակչության շրջանում, նրանց կրթումն ու մոտիվացումը՝ մասնակցելու համայնքի կառավարմանը։

Այս տեսլականը կիսում է նաև Արենի խոշորացված համայնքը, որն այն համայնքներից է, որ այս տարի կամավոր սկզբունքով միացել է Մասնակցային բյուջետավարում (ՄԲ) իրականացնող համայնքների թվին։

ԱԶԿ ՀԿ-ն համայնքին աջակցել է ՄԲ-ի վերաբերյալ բնակչության իրազեկման գործընթացներում, կրթել ու մոտիվացրել երիտասարդներին համայնքային զարգացման գաղափարներով դիմելու համայնքին։

Սեպտեմբերի 18-ին էլ ՀԿ-ն նախաձեռնել էր հանրային քննարկում (town hall), որի նպատակը առաջադրված ծրագրերի ներկայացումն էր, քվեարկության մասին իրազեկումն ու տեխնիկական աջակցությունը, որպեսզի հնարավորինս մեծ թվով բնակիչներ քվեարկելու հնարավորություն ունենար։


Ծրագիրն իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով: