Միասին հանուն Արենիի զարգացման

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվում է «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագիրը Վայոց ձորի մարզի Արենի համայնքում։ Ծրագրի նպատակն է զարգացնել Արենի խոշորացված համայնքի կարողություններն ու դիմակայունությունը՝ հզորացնելով համայնքին քաղաքականապես և տնտեսապես առավել ուժեղ դառնալու համար:

Պարբերաբար կազմակերպվում են դասընթացներ քաղաքացիական մասնակցություն համայնքային բյուջե, զարգացման ծրագիր, բնապահպանական թեմաներով։ Համայնքում ստեղծվել է բոլոր բնակավայրերի ակտիվ երիտասարդներից կազմված քաղաքացիական խմբեր, որոնք համայնքային զարգացման ծրագրեր պետք է իրականացնեն։ ԱԶԿ ՀԿ-ն արդեն իրականացրել է թվով 5 համայնքային փոքր զարգացման ծրագրեր՝ նպաստելով տարբեր ենթակառուցվածքների բարելավմանն ու արդյունավետ գործարկմանը։

“Սույն ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:”

Հոդվածներ

  • Մոնիտորների վերապատրաստման եռօրյա դասընթաց
    «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում Աղվերանում մեկնարկեցինք մոնիտորների վերապատրաստման եռօրյա դասընթացը։ Դասընթացի առաջին օրը մասնակիցները քննարկեցին հետևյալ թեմաները. Դասընթացի երկրորդ օրը մասնակիցներին ներկայացվեցին՝ Դասնըթացի վերջին օրը մոնիտորները բնապահպանական կրթության մասնագետ Նվարդ Գևորգյանի հետ միասին քննարկեցին բնապահպանական հիմնախնդիրները, խոսեցին շրջակա միջավայրի և առողջության մասին։ “Սույն տեղեկատվական նյութը  հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ… Read more: Մոնիտորների վերապատրաստման եռօրյա դասընթաց
  • Հանդիպում Արենի համայնքի երիտասարդների հետ
    «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակում հանդիպեցինք Արենի համայնքի 80-ից ավել երիտասարդների, ուսանողների հետ, որոնց թվում էին նաև Աշխատանքային խմբի անդամները (Աշխատանքային խմբերի գործունեության մասին ավելի մանրամասն՝ https://shorturl.at/atxJR )։ Հանդիպման նպատակն էր երիտասարդներին պատմել «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի մասին, ներկայացնել իրականացված աշխատանքները, սպասվելիք գործողություններն ու հնարավորությունները, որտեղ հատկապես երիտասարդները կարող են ներգրաված լինել։ Հետաքրքրությունն… Read more: Հանդիպում Արենի համայնքի երիտասարդների հետ
  • Աշխատանքային խմբերի առօրյան
    «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակում ձևավորված աշխատանքային խմբերը մեծ ոգևորությամբ շարունակում են աշխատել իրենց բնակավայրերի զարգացմանն ուղղված ծրագրերի ուղղությամբ՝ սերտորեն համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ հանձինս համայնքապետի և բնակավայրերի վարչական ղեկավարների։ Ձեզ ենք ներկայացնում Ելփին, Ագարակաձոր, Խաչիկ, Գնիշիկ, Ռինդ, Արփի, Արենի, Աղավնաձոր և Չիվա բնակավայրերից աշխատանքային նկարներ, որոնք վստահ ենք, որ ձեզ ևս կփոխանցեն… Read more: Աշխատանքային խմբերի առօրյան
  • Աշխատաժողով Արենիում
    Հունվարի 23-ին Արենի խոշորացված համայնքում տեղի ունեցավ աշխատաժողով, որտեղ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները Արենի համայնքի ղեկավարին, բնակավայրերի վարչական ղեկավարներին և համայնքի ակտիվ քաղաքացիներին ներկայացրին Աշխատանքային խմբերի (ԱԽ)՝ իրենց բնակավայրերի զարգացմանը միտված ծրագրային գաղափարները։ Աշխատաժողովի նպատակն էր համայնքների պատկան մարմիններին ներկայացնել ԱԽ-ների կողմից իրականացվելիք ծրագրային գաղափարները և քննարկել, թե որքանով են դրանք իրատեսական, կարևոր համայնքի… Read more: Աշխատաժողով Արենիում
  • Քննարկում՝ Արենի համայնքում ձևավորված աշխատանքային խմբերի հետ
    «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում ամեն բնակավայրում ձևավորված Աշխատանքային 9 խմբերի (ԱԽ) հետ իրականացրինք զում հանդիպում, որի նպատակն էր քննարկել խմբերի կողմից առաջարկվող համայնքային զարգացման գաղափարները, որ պետք է իրականցնեն իրենց բնակավայրերում։ Զում հանդիպման ժամանակ ծրագրային թիմը լսեց ԱԽ-ների հնարավոր ծրագրային գաղափարները, ապա միասին քննարկեցին ու առանձնացրին ամեն համայնքի համար 1-2 ամենից իրատեսական ծրագրերը,… Read more: Քննարկում՝ Արենի համայնքում ձևավորված աշխատանքային խմբերի հետ
  • «2024 թ-ի բյուջեում ընդգրկվելիք համայնքային խնդիրների քննարկում ու առաջնահերթությունների սահմանում» Տարեվերջյան հանրային քննարկում Արենի համայնքում
    «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է մեծացնել Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի կարողությունները՝ հզորացնելով համայնքին քաղաքականապես և տնտեսապես, դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ հանրային քննարկում (թաուն հոլ)։ Հանրային քննարկմանը մասնակցեցին Արենի խոշորացված համայնքի 9 բնակավայրերի մոտ 100  ակտիվ բնակիչ, որի նպատակն էր Արենի խոշորացված համայնքի 2024 թ-ի բյուջեում ընդգրկվելիք համայնքային խնդիրների քննարկումն… Read more: «2024 թ-ի բյուջեում ընդգրկվելիք համայնքային խնդիրների քննարկում ու առաջնահերթությունների սահմանում» Տարեվերջյան հանրային քննարկում Արենի համայնքում
  • Հանդիպում աշխատանքային խմբերի անդամների հետ Արենի համայնքում
    «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում ևս մեկ անգամ Արենիում էինք։ Հանդիպել ենք աշխատանքային խմբերի անդամների հետ Արենի համայնքի Արենի, Խաչիկ, Արփի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Չիվա, Ռինդ համայնքներից։ Դասընթացի ընթացքում քննարկվել է աշխատանքային խմբերի դերը համայնքի զարգացման, մրցունակ համայնքային ծրագրերի և բյուջեի մշակման աշխատանքներում։ Ծրագրի վերաբերյալ մանրամասները կարող եք կարդալ հոդվածում. https://rb.gy/xbrto “Սույն տեղեկատվական նյութը  հնարավոր… Read more: Հանդիպում աշխատանքային խմբերի անդամների հետ Արենի համայնքում
  • Արենի համայնքում տեղի ունեցավ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը
    «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։ Այս անգամ հանդիպել էինք երիտասարների Արենի, Խաչիկ, Արփի, Ագարակաձոր և Աղավնաձոր համայնքներից։ Հիշեցնենք, որ աշխատանքային խմբերի մասնակցությամբ են մշակվելու ու իրականացվելու համայնքային զարգացման ծրագրեր։ Հանդիպման ընթացքում ծանոթացանք աշխատանքային խմբի անդամների հետ, խոսեցինք նշված համայնքներում բարձրաձայնված խնդիրներից՝ ուսումնասիրելով «Արմավիրի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացված… Read more: Արենի համայնքում տեղի ունեցավ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը
  • Արենի խոշորացված համայնքում աշխատանքային խմբեր են ստեղծվել
    «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում Արենի խոշորացված համայնքի բոլոր 9 բնակավայրերում ստեղծվել են Աշխատանքային խմբեր, որոնց կազմում ընդգրկված անդամների թիվը 70-ից ավել է։ Աշխատանքային խմբերի դերակատարումը ծրագրում առանցքային է, քանի որ նրանց մասնակցությմաբ են մշակվելու ու իրականացվելու համայնքային զարգացման ծրագրերը։ Այսօրվա հանդիպման նպատակը Աշխատանքային խմբի անդամներին ծրագրի մանրամասներին ծանոթացումն էր ու իրենց հետագա անելիքների… Read more: Արենի խոշորացված համայնքում աշխատանքային խմբեր են ստեղծվել
  • Արենիի երիտասարդական ճամբարն արդեն վրաններ ունի
    «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն համագործակցելով Արենիի համայնքապետարանի հետ վրաններ է տրամադրել Արենիում արդեն չորրորդ տարին իրականացվող երիտասարդական ճամբարին։ Ճամբարը միտված է երիտասարդների ներուժի մեծացմանը, նրանց հմտությունների և կարողությունների զարգացմանը։ Նշենք նաև, որ ԱԶԿ ՀԿ ներկայացուցիչները ճամբարի շրջանակներում երիտասարդների հետ խոսել են բնապահպահպանական, գենդերային հավասարության և սոցիալական ներառման թեմաներով, ինչպես… Read more: Արենիի երիտասարդական ճամբարն արդեն վրաններ ունի
  • Երկօրյա սեմինար դասընթաց Արենիում
    «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզի Արենի համայնքում կազմակերպվեց երկօրյա սեմինար դասընթաց՝ քաղաքացիական մասնակցություն թեմայով, որին մասնակցում էին վարչական կենտրոնների ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ, ուսուցիչներ, երիտասարդներ։ Մասնակիցներին ներկայացվեց որոշումների կայացման գործընթացում բնակիչների մասնակցության կարևորությունը, տեղական մակարդակում մասնակցության իրավական հիմքերը, մեթոդներն ու մեխանիզմները, համայնքի բյուջեն, պլանավորումն ու մասնակցությունը։… Read more: Երկօրյա սեմինար դասընթաց Արենիում
  • Ֆուտբոլային թիմի համազգեստներ են տրամադրվել Արենի համայնքի ֆուտբոլային ակումբին
    «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում Արենի համայնքին տրամադրվել է ֆուտբոլային թիմի համազգեստներ՝ առավել ներկայանալի և ամբողջական դարձնելով Արենի ֆուտբոլային ակումբի խաղերը համայնքում։ Ծրագրի նպատակն է զարգացնել Արենի խոշորացված համայնքի կարողություններն ու դիմակայունությունը՝ հզորացնելով համայնքին քաղաքականապես և տնտեսապես առավել ուժեղ դառնալու համար: “Սույն տեղեկատվական նյութը  հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման… Read more: Ֆուտբոլային թիմի համազգեստներ են տրամադրվել Արենի համայնքի ֆուտբոլային ակումբին