Արենի համայնքում տեղի ունեցավ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը

«Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։

Այս անգամ հանդիպել էինք երիտասարների Արենի, Խաչիկ, Արփի, Ագարակաձոր և Աղավնաձոր համայնքներից։ Հիշեցնենք, որ աշխատանքային խմբերի մասնակցությամբ են մշակվելու ու իրականացվելու համայնքային զարգացման ծրագրեր։

Հանդիպման ընթացքում ծանոթացանք աշխատանքային խմբի անդամների հետ, խոսեցինք նշված համայնքներում բարձրաձայնված խնդիրներից՝ ուսումնասիրելով «Արմավիրի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացված կարիքների գնահատումը Արենի խոշորացված համայնքում։

Ծրագրի վերաբերյալ մանրամասները կարող եք կարդալ հոդվածում. https://rb.gy/xbrto


“Սույն տեղեկատվական նյութը  հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:”