+(374) 237 23034 | [email protected]
ԱԶԿ ՀԿ առաքելությունն է՝
«Համագործակցություն հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի»:
Արդյունավետ կերպով իր առաքելությունն իրականացնելու համար կազմակերպությունը նախանշել է գործունեության հետևյալ երեք ռազմավարական ուղղությունները`
- Ժողովրդավարական կառավարման թափանցիկ և պատասխանատու համակարգի ամրապնդում և բարելավում.
• Նպաստել կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
• Խրախուսել քաղաքացիների մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացներում:
• Բարձրացնել քաղաքացիների և պետական պաշտոնյաների իրազեկության մակարդակը:
• Աջակցել տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը:
• Իրականացնել հասարակության շահերի և իրավունքների պաշտպանություն: - Քաղաքացիական հասարակության զարգացում.
• Նպաստել քաղաքացիների մասնակցության մեխանիզմների ստեղծմանը համայնքային ակտիվության բարձրացման և որոշումների ընդունման գործընթացներում:
• Խրախուսել ԶԼՄ-ների մասնակցությանը քաղաքացիական իրազեկման գործընթացներում:
• Աջակցել մարզի հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը: - Սոցիալ-տնտեսական զարգացում:
• Նպաստել մարզում աղքատության կրճատմանը:
• Խրախուսել փոքր և միջին բիզնեսի զարգացմաը:
• Աջակցել խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը:
Կազմակերպությունն իր ռազմավարական նպատակներին հասնելու համար օգտագործում է հետևյալ գործունեության միջոցները.
- քաղաքացիական կրթություն
- հետազոտություններ և հրատարակություններ
- ԱԶԿ համախոհների և շահառուների իրավունքների ու շահերի պաշտպանություն
- խորհրդատվություններ, դասընթացներ և սեմինարներ: