+(374) 237 23034 | [email protected]
Կանանց մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը կարևոր նախապայման է համայնքներում ներառականության, սոցիալական արդարության և լավ կառավարման մշակույթի ապահովման համար։ Երբ կանայք ներգրավված են որոշումների կայացման գործընթացներում, քաղաքականությունները դառնում են ավելի հավասարակշռված և արձագանքում են բնակչության բազմազան կարիքներին։
Այս փաստաթերթը ներկայացնում է կանանց մասնակցության կարևորությունը տեղական ինքնակառավարման գործընթացներում՝ ընդգծելով դրա ազդեցությունը համայնքային զարգացման, ծառայությունների որակի և սոցիալական ներառականության վրա։
Նյութում ներկայացված են այն հիմնական գործոնները, որոնք փաստում են, թե ինչու է կանանց ձայնը կարևոր է համայնքային որոշումների կայացման մեջ, ինչպես նաև՝ ինչ դրական փոփոխություններ կարող են տեղի ունենալ նրանց ակտիվ ներգրավման արդյունքում։
Փաստաթերթը մշակվել է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության «Կանանց տնտեսական հզորացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։
Փաստաթերթը հասանելի է հետևյալ հղմամբ․
https://armavirdc.am/wp-content/uploads/2026/04/Factsheet.pdf

