Աշխատանքային այց Արենի համայնք

Աշխատանքային այցով կրկին Արենի համայնքում էինք՝ «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում։

Այցի նպատակը մասնակցային բյեջատավորման գործընթացի իրականացման քննարկումն էր համայնքի ղեկավարի հետ և քայլերի պլանավորումը՝ գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։

Արենի համայնքը մասնակցային բյուջետավորման գործընթացը սկսել է այս տարի՝ դառնալով 19 համայնքներից մեկը, որ կամավոր սկզբունքով նախաձեռնել է մասնակցային այս կարևոր գործընթացը համայնքում։

Մասնակցային բյուջետավորման շրջանակում 10 մլն դրամ է հատկացվել Արենի համայնքի բյուջեից՝ համայնքային զարգացման ծրագրերի իրականացման նպատակով, ծրագրեր, որոնց գաղափարները ներկայացվելու են բնակիչների կողմից։


«Սույն տեղեկատվական նյութը  հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները»: