+(374) 237 23034 | [email protected]
2021 թվականի Նոյեմբերի 21-ին Արմավիրի Զարգացման Կենտրոն ՀԿ-ն իրականացրեց առցանց տեղեկատվական հանդիպում Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Սարապատ համայնքների ներկայացուցչական մարմինների հետ, որի ընթացքում ներկայացվեց «COVID-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագիրը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ծրագրի հիմնական նպատակին, ներկայացվեցին ծրագրային գործողությունները, խնդիրները և հետագա անելիքները:
«COVID-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագրի նպատակն է մատուցել ծառայություններ, որոնք կթեթևացնեն COVID-19-ի ազդեցությունը աղքատության մեջ գտնվող բնակչության և բնակչության խոցելի խմբերի շրջանում:
Հանդիպման ընթացքում մասնակիցները բարձրացրին իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև հանդես եկան որոշակի առաջարկություններով:
Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել ճգնաժամերի կանխարգելման, հետևանքների մեղմացման և հաղթահարման համայնքահեն կարողությունները, աջակցել COVID-19-ի ազդեցության պատճառով ծանրաբեռնված սոցիալական պաշտպանության ինֆորմալ ծրագրերին և տրամադրել տնտեսական աջակցություն COVID-19 համաճարակի հետևանքով անապահով դարձած մարդկանց:
Ծրագիրն իրականացվում է Լոռու (Վանաձոր, Ախթալա, Գյուլագարակ), Շիրակի (Գյումրի, Արթիկ, Սարապատ), Գեղարքունիքի (Գավառ, Մարտունի, Գեղամասար), Արմավիրի (Արմավիր, Մեծամոր, Բաղրամյան) և Արարատի (Արտաշատ, Խնաբերդ, Նոր Դվին) մարզերում։
«COVID-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագրի շրջանակներում կիրականացվեն.
1. Հանրային իրազեկվածության արշավներ.
2. Համայնքային գործողությունների պլանների համատեղ նախագծում.
3. Սոց.աշխատողների, կամավորների վերապատրաստում․
4. Խոցելի խմբերին արագ վերապատրաստման ծառայությունների նախագծում և տրամադրում.
5. Թիրախավորված պրակտիկա.
6. «REBOOT» կարողությունների զարգացման դասընթացների շարք.
7. Բիզնես զարգացման աջակցություն
Ծրագիրն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից իր գործընկերների՝ «Առողջապահության քաղաքականության և նորարարության կենտրոն» ՀԿ-ի և «Կիրակի» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Ասիական Զարգացնամ Բանկի՝ Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղ օվկիանոսի Ճապոնիայի հիմնադրամի ֆինանսավորմամբ: