Ծրագրեր

«ԱԶԿ ՀԿ Էլեկտրոնային Կառավարման Համակարգ» 

«ԱԶԿ ՀԿ էլեկտրոնային կառավարման համակարգ» ծրագրի նպատակն է Էլեկտրոնային կառավարման համակարգի  միջոցով նպաստել Արմավիր Զարգացման Կենտրոն ՀԿ-ի կազմակերպական գործունեության արդյունավետության բարձրացմանը:

«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը»

«Տարածաշրջանների ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրին իրականացվում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» հասարակական կազմակերպությունների կողմից: Ծրագրի նպատակն է խթանել տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակությունը և ստեղծել կայուն զբաղվածության հնարավորություններ Արմավիրի,…

«Երիտասարդները հանուն երիտասարդության»

«Երիտասարդները հանուն երիտասարդության»/«Youth for youth» ծրագիրը իրականացնում են «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Արմավիրի համայնքապետարանը «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների հասարակական և քաղաքական ակտիվության բարձրացմանը ի նպաստ…

«ԳրինԴոմ»

«ԳրինԴոմ»-ը սոցիալական ձեռներեցության ծրագիր է, որի նպատակն է ապահովել «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնի կայունությունը։ Ծրագրի շրջանակներում  կառուցվելու է ջերմոց, որտեղ կենտրոն հաճախող հաշմանադամություն ունեցող երեխաները կստանան էրգոթերապիայի ծառայություն, իսկ ջերմոցում աճեցված արտադրանքից ստացված եկամուտը ամբողջությամբ կտրամադրվի կենտրոնին՝ իր գործունեությունը շարունակելու…

«Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացը աշխատանքային իրավունքների ոլորտում»

Ծրագրի նպատակն է՝ բարելավել գործատու և աշխատող հարաբերությունները՝ դրանք դարձնելով իրավահարաբերություններ՝ ներկայացնելով հիմնավորված և վստահելի առաջարկներ, հետամուտ լինելով վերջիններիս ներառմանն ու իրացմանը՝ ի նպաստ աշխատանքային իրավունքների պաշտպանության: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետևյալ գործողությունները.

«ԲԿԳ գործողությունների պլանի մասնակցային մոդել»

Ծրագրի նպատակն է խթանել բնակչության ներգրավումը քաղաքացիական մասնակցության և քաղաքական բանավեճի զարգացմանը` ԲԿԳ պարտավորությունների նպատակների բարելավման, կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովման համար: Ծրագրի նպատակներն են.

«Միջոլորտային համագործակցություն ներառական տնտեսական հզորացման համար»

ԱԶԿ ՀԿ-ն նպատակ ունի ուժգնացնելու միջոլորտային համագործակցությունը փոքր ու միջին բիզնեսների, տեխնիկական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների և շահույթ չհետապնդող կազմակերպությունների միջև, որոնք մասնագիտացված են տնտեսական հզորացման նպատակով սոցիալական ծառայություններ տրամադրելու այն խմբերին, որոնք ավելի շատ են տուժել COVID-19-ից՝ COVID-19-ի պատճառով…

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար ՀՀ 3 մարզերում»

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարին Հայաստանի 3 մարզերում: Ծրագիրը կհանգեցնի պտղի սեռի խտրական ընտրության նկատմամբ բնակչության թիրախային խմբերի գիտելիքների, վերաբերմունքի և ընկալման դրական փոփոխությանը և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվի նվազեցմանը: Այս ազդեցությունը…

«Ապագան այսօր․ կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում Հայաստանում ժողովրդավարությունը խորացնելու համար»

Նախագիծն առաջարկում է նորարարական գործիք և մեթոդաբանություն, որը, ենթադրվում է, որ զգալի առաջընթաց կգրանցի դեպի արդար աշխարհ, որտեղ քաղաքացիները լիազորված են, իսկ ամբողջականությունը կենտրոնական կլինի կենսունակ հասարակությունների համար: Մենք առաջարկում ենք առցանց գործիք՝ համաճարակի դեմ պայքարի կառավարության գործողությունների վերաբերյալ համայնքների…

«Կանանց տնտեսական հզորացում»

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Արմավիրի պետական մանկավարժական-ինդուստրիալ քոլեջը իրականացնում են «Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս 30 կանանց անվճար մասնագիտական կարճաժամկետ կրթություն ստանալ: Քոլեջում նրանք սովորում են խոհարարություն, կարուձև, հաշվետարություն մասնագիտությունները, ինչպես նաև համակարգչային ծրագրեր: «Կանանց…