Ծրագրեր

«Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության»

«Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրով նախատեսվում է  բարելավել ՀՀ 4 մարզերում (Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք և Վայոց Ձոր) ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների և համայնքահեն աջակցության կենտրոնների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների որակը…

«Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի՝ ՀԵՄԿ-ի կարողությունների զարգացում»

«Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի՝ ՀԵՄԿ-ի կարողությունների զարգացում» ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիան/ՀԵՄԿ-ը՝ հանուն համընդհանուր ներառականության և սոցիալական աջակցության։

«Գենդերային հավասարության ապահովում և ընտանեկան բռնության դեմ պայքար 5 գյուղական համայնքներում համայնքահեն հաստատությունների վերապատրաստման միջոցով»

Գենդերային հավասարության ապահովում և ընտանեկան բռնության դեմ պայքար 5 գյուղական համայնքներում համայնքահեն հաստատությունների վերապատրաստման միջոցով ծրագիրն իրականացվում է Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից Կանադայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։  Ծրագրի նպատակն է համայնքահեն կառույցների համագործակցության միջոցով նպաստել Արմավիրի մարզի գյուղերում գենդերային հավասարության խթանման…

«Եզդի աղջիկների և կանանց կրթության իրավունքի պաշտպանությունն Արմավիրի և Արագածոտնի մարզերում բնակչության իրազեկության բարձրացման և ուսուցիչների կարողությունների զարգացման միջոցով»

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել եզդի աղջիկների և կանանց կրթության իրավունքի իրականացմանը՝ կարևորելով կրթական արժեքներն ու ամրապնդելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը։

«Քաղաքացիների մասնակցությունը տեղական բյուջետավորման գործընթացներում»

Քաղաքացիների մասնակցությունը տեղական բյուջետավորման գործընթացներում ծրագրի հիմնական նպատակն է Մեղրիի, Գորիսի, Ջերմուկի և Աշխարակի 5 ընտրված համայնքների դպրոցներում պատրաստել, կազմակերպել և իրականացնել սեմինարներ։

«Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ՝ հանուն հանրային ծառայությունների բարելավման»

ԱԶԿ ՀԿ-ն «Ինթեգրիթի էքշնի», «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի», «ՀԿ կենտրոնի», «Գորիսի մամուլի ակումբի», «Մարտունու կանանց համայնքային խորհրդի» հետ համատեղ, իրականանցում է «Կառավարություն և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման»ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է…

«Եզդի կանանց և աղջիկների կրթության իրավունքի խթանում»

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ 2018-2019 թվականներին իրականացրեց «Եզդի կանանց / աղջիկների կրթության իրավունքի խթանում» ծրագիրը Արմավիրի մարզի Ֆերիկ, Արմավիր, Տանձուտ, Արգավանդ, Եղեգնուտ, Մրգաշատ, Նորապատ, Մայիսյան, Երասխահուն, Արազափ համայնքներում և Արմավիր քաղաքում: Ծրագրի նպատակն էր  նպաստել…

«Համայնքահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» 

«Արևածագ» կենտրոնը ստեղծվել է 2016թ-ին «Համայնքահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից: Կենտրոնի  առավելությունն է բարելավել հաշմանդամություն ունեցող երեխաների համար տրամադրվող որակյալ ծառայությունները` համագործակցելով կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքահեն հասարակական կազմակերպությունների…

«Սոցիալական ծառայությունների պատվիրակման համակարգի զարգացումը Հայաստանում ՔՀԿ-ների և նրանց թիրախ խմբերի հզորացման միջոցով» 

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Սոցիալական ծառայությունների պատվիրակման համակարգի զարգացումը Հայաստանում ՔՀԿ-ների և նրանց թիրախ խմբերի հզորացման միջոցով» ծրագրիը` նպատակ ունենալով զարգացնել սոցիալական ծառայություններ մատուցող ՔՀԿ-ներին և հաշմանդամություն ունեցող երիտասարդներին: Ծրագրիը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

«Ջրօգտագործման թույլտվությունների մոնիտորինգ Գայ և Գրիբոյեդով համայնքներում»

Ծրագրի նպատակն է Արմավիրի մարզի Գայ և Գրիբոյեդով համայնքներում մոնիտորինգի իրականացաման միջոցով խորքային հորերի շահագործման և դրանց համար ջրօգտագործման թույլտվությունների ստացման հետ կապված խնդիրների վերհանում և հիմնավորում։