Հոդվածներ

Ինչպես են մաքրման նախաձեռնությունները համախմբում համայնքը

Մաքրման ակցիաները շատերի համար պարզապես աղբ հավաքելու գործընթաց են։ Սակայն իրականում դրանք շատ ավելի մեծ նշանակություն ունեն․ դրանք կարող են մարդկանց մոտեցնել, կապեր ստեղծել և ուժեղացնել համայնքին պատկանելու զգացողությունը։ Միավորող ընդհանուր նպատակ Երբ մարդիկ հավաքվում են մեկ նպատակի շուրջ՝ իրենց…

Ինչպե՞ս կազմակերպել հաջող մաքրման ակցիա համայնքում

Համայնքում մաքրման ակցիաները հաճախ թվում են պարզ նախաձեռնություններ, բայց ճիշտ կազմակերպման դեպքում դրանք կարող են ունենալ մեծ ազդեցություն՝ թե՛ շրջակա միջավայրի, թե՛ մարդկանց մտածելակերպի վրա։ Սա նաև հիանալի հնարավորություն է մարդկանց միավորելու և համայնքի հանդեպ պատասխանատվություն ձևավորելու համար։ Ինչպե՞ս սկսել…

«Երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» թեմայով աշխատարան Արենի համայնքում

Մայիսի 8-ին Արենիի համայնքապետարանում անցկացվեց «Երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» թեմայով աշխատարան, որին մասնակցեցին խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերից 15–30 տարեկան երիտասարդներ։ Աշխատարանը կազմակերպվել էր ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ՝ կիրառելով փորձառական ուսուցման մոտեցումներ և «Կոմպասս» մասնակցային վարժությունը։ Մասնակիցները քննարկեցին տեղական ինքնակառավարման գործընթացներին…

«Երիտասարդական Նորարարական Հեքեթոն. Սոցիալական Զարգացման Նոր լուծումներ Արմավիր և Մեծամոր Համայնքներում»

Ապրիլի 26-ին ԱԶԿ ՀԿ-ն անցկացրեց «Երիտասարդների ներառման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում հեքեթոն, որի նպատակն էր զարգացնել կայուն և ներառական տեղական կառավարման նորարարական լուծումներ Արմավիր և Մեծամոր համայնքներում: Հեքեթոնը միտված էր ստեղծելու նոր կառավարման մշակույթ, որտեղ երիտասարդները ակտիվորեն ներգրավվում են համայնքի զարգացման…

Հանրային քննարկում Արմավիր համայնքում

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում մայիսի 22-ին կազմակերպել էր հանրային քննարկում (town hall) «ՀՀ-ում Գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028թթ-ի ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» նախագծի սոցիալ-տնտեսական բնագավառում՝…

ԱԶԿ ՀԿ-ի մասնակցությունը 2025 թվականի ԲԿԳ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպմանը. Բաց կառավարման և համագործակցության ամրապնդում

2025 թվականի փետրվարի 5-7-ը Մանիլայում (Ֆիլիպիններ) անցկացվեց Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպումը, որը համախմբեց պետական պաշտոնյաներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և քաղաքականություն մշակողներին՝ քննարկելու թափանցիկության, հաշվետվողականության և մասնակցային կառավարման նորարարական մոտեցումները։ Ֆիլիպինների կողմից կազմակերպված այս միջոցառումը կարևոր հարթակ էր՝…

Հանդիպումներ միտված աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունների բարելավմանը

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում հունվարի 13-14-ին իրականացրեց աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունների բարելավմանն աշխատանքային խմբի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին օտարերկրյա աշխատողների գրանցման, աշխատանքի պայմանագրերի վերահսկողության, կոռուպցիայի…

Միասին կառուցենք դիմակայուն համայնքներ…

«Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագրի շրջանակում, Ծաղկահովիտ խոշորացված համայնքում տեղի ունեցավ կարևոր իրադարձություն՝ նոր սոցիալական ծառայությունների կենտրոնի  բացումը, որը մեծ քայլ է համայնքի սոցիալական ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։ Սենյակը կծառայի համայնքի համաչափ զարգացմանն ու ներգրավվող հնարավորությունների խթանմանը։  Կենտրոնի կահավորումն իրականացվել է…

Տեխնիկական աջակցություն Արցախից տարհանված կանանց

«Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագրի շրջանակում Արցախից տեղահանված 12 կանայք ստացան տեխնիկական աջակցություն՝ իրենց բիզնես գաղափարների կյանքի կոչման համար։ Ծրագրի շրջանակում կազմակերպված բիզնես գաղափարների մշակման դասընթացի շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեցան զարգացնել իրենց բիզնես կարողությունները, հիմք դնել նոր նախաձեռնություններին և ապահովել…

Տարհանման վարժանք՝ Արենիում

Աշխատանքային այցով կրկին Արենի համայնքում էինք՝ բնակիչներին իրազեկելու արտակարգ իրավիճակների ժամանակ նրանց գործողությունների մասին։ Այս անգամ Արենիի մանկապարտեզներից մեկում իրականացրինք տարհանման վարժանք, որի նպատակն էր երկրաշարժի դեպքում բնակիչներին ծանոթացնել ճիշտ քայլերի և անվտանգության կանոններին։ Ինչպես արդեն նախօրոք տեղեկացրել էինք, Արմավիրի…