Հոդվածներ

Մտածել է պետք․․․

Փոխվել է պետք:  Զգացե՞լ եք,որ մեր հասարակությունը գնալով ավտոմատացվում է, բոլորը պահանջում են ստանդարտներ` հաշվի չառնելով դիմացինի զգացմունքները, մտածմունքներն ու նրա մեջ տիրող խառնաշփոթը։ Ուսուցիչը հարցնում է աշակերտի կարծիքը ու ակնկալում պատասխան՝ ճիշտ պատասխան, աշխատանքի համար հարցազրույց անցնելիս`ակնկալում են պատասխան…

Կորոնա վիրուսի մասին տեղեկատվության ամփոփում․ մարտ

Անհայտ ծագման թոքաբորբից մինչև անորոշություն։ Ուհանից՝ Եվրոպա, հետո Հայաստան։ Նոր COVID19-ը առողջապահական, տնտեսական ճգնաժամ է առաջացնում։ Արմավիր ինֆոտան քաղլրագրող Հեղինե Մխիթարյանը ամփոփում է մինչև մարտի 31-ի թարմացված տեղեկությունը վիրուսի վերաբերյալ։ Հեղինակ՝  Հեղինե  Մխիթարյան

Սովորում ենք ֆոտոլրագրություն

Արմավիրի զարգացման կենտրոնի «Մեդիա  մարդ» լրագրության դպրոցի մասնակիցներին մարտի 13-ին հյուրընկալվել էր ֆոտոլրագրող Նարեկ Ալեքսանյանը։  Նա ապագա քաղլրագրողներին սովորեցնում էր լուսանկարչության գաղտնիքները, լուսանկարների միջոցով իրադարձությունների լուսաբանման հմտությունները։  Դասընթացը բաղկացած էր երկու փուլից։ Առաջինը տեսական գիտելիքների ստացման փուլն էր, որի ժամանակ…

Լրագրության հիմնական սկզբունքներից հավաստիությունը

ԱԶԿ ՀԿ-ում  շարունակվում են Արմավիր ինֆոտան  «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի «Մեդիա  մարդ» լրագրության դպրոցի դասընթացները: Մարտի 3-ին տեղի ունեցած հերթական դասընթացի սկզբում մասնակիցները քննարկեցին այն լրագրողների ցանկը, որոնց  կցանկանային տեսնել որպես  հյուր-դասընթացավար։ Հետո անդրադարձան մարտի 8-ին Արմավիրում կայանալիք…

Ներառականությունը որպես երիտասարդական աշխատանքի անքակտելի մաս

Փետրվարի 15-22-ը «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի անդամները մասնակցեցին Լեհաստանի Ռադոմ քաղաքում անցկացված դասընթացին, որի նպատակն էր զարգացնել  երիտասարդական աշխատողների կարողությունները հաշմանդամություն ունեցող երիտասարդներին իրենց ամենօրյա աշխատանքում ներառելու հարցում։ Դասընթացի ընթացքում մասնակիցները անդրադարձան սեփական արժեքներին, հատուկ կարիքներին, որ յուրաքանչյուրս ունենք, քննարկեցինք…

Օրենք և պրակտիկա մեդիա դասին

Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի «Մեդիա  մարդ» լրագրության դպրոցի հերթական հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 12-ին։ Մասնակիցները շարունակեցին ուսումնասիրել մեդիա  ոլորտը կարգավորող օրենսդրությունը։ Այս  անգամ նրանք  քննարկեցին «Տեղեկատվության ազատության մասին» և «Զանգվածային լրատվության մասին» օրենքները։ Ծանոթությունը…

Հետևելով հաջողությանը․ նոր նախագիծ Արմավիրում

Սկզբում նրանք  հետաքրքրում են մարդկանց, հետո  ոգեվորում, որից  հետո  դառնում են օրինակ և մոտիվացիա․ նրանք  հաջողակներն են։ Հաջողակներին ներկայացնելու հետաքրքիր ծրագիր ունի Նարեկ Հակոբյանը, ով ռեժիսուրայի բաժնի ուսանող է, ապագա  հաջողակ։ Իսկ  մինչ այդ նա  մտահղացել և իրականացնում է «Հետևելով  հաջողությանը»…

Ինչպես դառնալ լավ լրագրող

Հունվարի 30-ին «Արմավիրի  զարգացման կենտրոն» ՀԿ-ում տեղի ունեցավ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի «Մեդիա  մարդ» լրագրության դպրոցի երկրորդ հանդիպումը  «ԶԼՄ գործունեությունը կարգավորող օրենսդրությունը» թեմայով։  Այս դասընթացի նպատակն է մասնակիցներին ուսուցանել, թե  ինչ  սկզբունքներով  է  աշխատում ԶԼՄ-ն, ԶԼՄ ներկայացուցիչը, ինչպես …

Նմանվել ֆիլմի հերոսին

Հունվարի 24-ին Արմավիրի զարգացման կենտրոն  ՀԿ-ում  «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում  կայացավ «Թեյ և կինո․ «Իդեալական պացիենտ» ֆիլմի դիտում»  հանդիպումը։ Հանդիպման նպատակն էր ֆիլմի միջոցով «Մեդիա մարդ» լրագրության դպրոցի մասնակիցների համար ներկայացնել լրագրողական աշխատանքը։ Ֆիլմը փաստավավերագրական էր, որը ներկայացնում…

Հասանելի ֆինանսական կայունություն ԱԶԿ ՀԿ-ի համար

2019 թ.-ի նոյեմբեր ամսից ԱԶԿ ՀԿ-ն իրականացնում է «Հասանելի ֆինանսական կայունություն ԱԶԿ ՀԿ-ի համար» ծրագիրը՝ ֆինանսավորվելով Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի կողմից: Ծրագրի նպատակն է ներդնել արևային կայան ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակի և ՀԿ-ի կողմից գործարկվող «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնի տանիքներին՝ ապահովելով ՀԿ-ի…