Ընթացիկ

Աջակցություն քաղաքացիական մշտադիտարկման իրականացմանը 6 համայնքներում

Թափանցիկ, ներառական և հաշվետու կառավարումը մասնակցային բյուջետավորման (ՄԲ) կարևոր նախապայմանն է։ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Աջակցություն քաղաքացիական մշտադիտարկման իրականացմանը 6 համայնքներում» ծրագիրը՝ նպատակ ունենալով փորձարկել և կայունացնել համայնքահեն վերահսկողության մեխանիզմներ, որոնք կխթանեն ՄԲ գործընթացների թափանցիկությունն ու քաղաքացիների մասնակցությունը։…

Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության

Երեխաների պաշտպանությունը կայուն և զարգացող հասարակության հիմնաքարերից մեկն է։ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իր գործունեության ընթացքում մշտապես կարևորել է երեխաների իրավունքների պաշտպանությունն ու նրանց ապահով մանկության ստեղծումը։ Այդ նպատակի շրջանակում իրականացվում է «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագիրը։…

Երիտասարդների ներառական մասնակցություն Արենիում

«Երիտասարդների ներառական մասնակցություն Արենիում» նախագիծը նպատակ ունի լուծել Արենի համայնքում երիտասարդների տեղական ինքնակառավարմանը չներառված լինելու խնդիրը՝ կրթելով խոցելի խմբերին պատկանող երիտասարդներին իրենց քաղաքացիական իրավունքների վերաբերյալ, համատեղ ձևավորելով և փորձարկելով նրանց ներառման նորարարական մեխանիզմներ և պաշտպանելով ինստիտուցիոնալ փոփոխություններ։ Հիմնական գործողությունները ներառելու…

«Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ»

«Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ» միջոցառման հիմնական նպատակն է խնամքի տրամադրումը միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից ուղեգրված անձանց՝ անհատական սոցիալական ծրագրի համաձայն։Ծառայությունները տրամադրվում են շահառուին իր տանը՝ ժամը 9։00-18։00 ընկած ժամանակահատվածում։Տնային պայմաններում շահառուներին մատուցվում…

Միասին հանուն Արենիի զարգացման

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվում է «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագիրը Վայոց ձորի մարզի Արենի համայնքում։ Ծրագրի նպատակն է զարգացնել Արենի խոշորացված համայնքի կարողություններն ու դիմակայունությունը՝ հզորացնելով համայնքին քաղաքականապես և տնտեսապես առավել ուժեղ դառնալու համար: Պարբերաբար կազմակերպվում են դասընթացներ…

Համագործակցություն հանուն կայուն համայնքների

 «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն 2021թ․-ից իրականացնում է «Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել Արագածոտնի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերի կարողությունները և դիմակայունությունը՝ հաղթահարելու Քովիդ-19-ի և պատերազմի բացասական ազդեցությունն ու հետագա մարտահրավերները։ Ծրագրի շրջանակներում իրականացվել և իրականացվում են…

«Արևածագ» Երեխաների խնամքի ցերեկային կենտրոն

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն Արմավիր քաղաքում 2016թ․-ին հիմնել է «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնը, որտեղ Արմավիրի մարզի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող տարեկան 150 երեխա հնարավորություն ունի ստանալ որակյալ սոցիալական, հոգեբանական և վերականգնողական ծառայություններ: Կենտրոնի գործարկման նպատակն է՝ կյանքի դժվարին…