Ավարտված

«Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ՝ հանուն հանրային ծառայությունների բարելավման»

ԱԶԿ ՀԿ-ն «Ինթեգրիթի էքշնի», «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի», «ՀԿ կենտրոնի», «Գորիսի մամուլի ակումբի», «Մարտունու կանանց համայնքային խորհրդի» հետ համատեղ, իրականանցում է «Կառավարություն և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման»ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է…

«Եզդի կանանց և աղջիկների կրթության իրավունքի խթանում»

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ 2018-2019 թվականներին իրականացրեց «Եզդի կանանց / աղջիկների կրթության իրավունքի խթանում» ծրագիրը Արմավիրի մարզի Ֆերիկ, Արմավիր, Տանձուտ, Արգավանդ, Եղեգնուտ, Մրգաշատ, Նորապատ, Մայիսյան, Երասխահուն, Արազափ համայնքներում և Արմավիր քաղաքում: Ծրագրի նպատակն էր  նպաստել…

«Համայնքահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» 

«Արևածագ» կենտրոնը ստեղծվել է 2016թ-ին «Համայնքահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից: Կենտրոնի  առավելությունն է բարելավել հաշմանդամություն ունեցող երեխաների համար տրամադրվող որակյալ ծառայությունները` համագործակցելով կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքահեն հասարակական կազմակերպությունների…

«Սոցիալական ծառայությունների պատվիրակման համակարգի զարգացումը Հայաստանում ՔՀԿ-ների և նրանց թիրախ խմբերի հզորացման միջոցով» 

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Սոցիալական ծառայությունների պատվիրակման համակարգի զարգացումը Հայաստանում ՔՀԿ-ների և նրանց թիրախ խմբերի հզորացման միջոցով» ծրագրիը` նպատակ ունենալով զարգացնել սոցիալական ծառայություններ մատուցող ՔՀԿ-ներին և հաշմանդամություն ունեցող երիտասարդներին: Ծրագրիը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

«Ջրօգտագործման թույլտվությունների մոնիտորինգ Գայ և Գրիբոյեդով համայնքներում»

Ծրագրի նպատակն է Արմավիրի մարզի Գայ և Գրիբոյեդով համայնքներում մոնիտորինգի իրականացաման միջոցով խորքային հորերի շահագործման և դրանց համար ջրօգտագործման թույլտվությունների ստացման հետ կապված խնդիրների վերհանում և հիմնավորում։

«ԱԶԿ ՀԿ Էլեկտրոնային Կառավարման Համակարգ» 

«ԱԶԿ ՀԿ էլեկտրոնային կառավարման համակարգ» ծրագրի նպատակն է Էլեկտրոնային կառավարման համակարգի  միջոցով նպաստել Արմավիր Զարգացման Կենտրոն ՀԿ-ի կազմակերպական գործունեության արդյունավետության բարձրացմանը:

«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը»

«Տարածաշրջանների ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրին իրականացվում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» հասարակական կազմակերպությունների կողմից: Ծրագրի նպատակն է խթանել տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակությունը և ստեղծել կայուն զբաղվածության հնարավորություններ Արմավիրի,…

«Երիտասարդները հանուն երիտասարդության»

«Երիտասարդները հանուն երիտասարդության»/«Youth for youth» ծրագիրը իրականացնում են «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Արմավիրի համայնքապետարանը «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների հասարակական և քաղաքական ակտիվության բարձրացմանը ի նպաստ…

«ԳրինԴոմ»

«ԳրինԴոմ»-ը սոցիալական ձեռներեցության ծրագիր է, որի նպատակն է ապահովել «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնի կայունությունը։ Ծրագրի շրջանակներում  կառուցվելու է ջերմոց, որտեղ կենտրոն հաճախող հաշմանադամություն ունեցող երեխաները կստանան էրգոթերապիայի ծառայություն, իսկ ջերմոցում աճեցված արտադրանքից ստացված եկամուտը ամբողջությամբ կտրամադրվի կենտրոնին՝ իր գործունեությունը շարունակելու…

«Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացը աշխատանքային իրավունքների ոլորտում»

Ծրագրի նպատակն է՝ բարելավել գործատու և աշխատող հարաբերությունները՝ դրանք դարձնելով իրավահարաբերություններ՝ ներկայացնելով հիմնավորված և վստահելի առաջարկներ, հետամուտ լինելով վերջիններիս ներառմանն ու իրացմանը՝ ի նպաստ աշխատանքային իրավունքների պաշտպանության: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետևյալ գործողությունները.