Գրքույկներ

Տեղական ինքնակառավարման ոլորտում կանանց մասնակցության ինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզ և կայունության պլան

Ինչպե՞ս անցում կատարել կանանց իրազեկվածության բարձրացումից դեպի համայնքային որոշումների կայացման վրա իրական ազդեցություն։ ՀՀ համայնքներում այս հարցի լուծմանը նպաստելու համար «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագիտական կազմը մշակել է 2 կարևոր փաստաթուղթ՝ 1․ Տեղական ինքնակառավարման ոլորտում կանանց մասնակցության ինստիտուցիոնալացման ճանապարհային…

Քաղաքականության փաստաթուղթ․ Գենդերազգայուն բյուջետավորման ներդրում և ինստիտուցիոնալացում ՀՀ համայնքներում

Համայնքի բյուջեն ավելին է, քան պարզապես թվերի շարք. այն գործիք է, որը պետք է արդարացիորեն արձագանքի բոլոր բնակիչների կարիքներին։ Այս փաստաթուղթն անդրադառնում է Հայաստանի Հանրապետության համայնքներում գենդերազգայուն բյուջետավորման (ԳԶԲ) ներդրման կարևորությանը, խոչընդոտներին և առկա հնարավորություններին, ինչպես նաև ներկայացնում առաջարկներ գործընթացի…

Փաստաթերթ․Կանանց մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը՝ համայնքի զարգացման շարժիչ ուժ

Կանանց մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը կարևոր նախապայման է համայնքներում ներառականության, սոցիալական արդարության և լավ կառավարման մշակույթի ապահովման համար։ Երբ կանայք ներգրավված են որոշումների կայացման գործընթացներում, քաղաքականությունները դառնում են ավելի հավասարակշռված և արձագանքում են բնակչության բազմազան կարիքներին։ Այս փաստաթերթը ներկայացնում է կանանց…

Պաստառ․ Կանանց ձայնը նպաստում է համայնքի զարգացմանը

Կանանց ակտիվ մասնակցությունը համայնքային կյանքին ոչ միայն իրավունք է, այլև անհրաժեշտություն՝ համայնքների կայուն և հավասարակշռված զարգացման համար։ Նրանց ներգրավվածությունը նպաստում է ավելի բաց, պատասխանատու և մարդկանց կարիքներին արձագանքող կառավարմանը։ Այս պաստառը միտված է բարձրացնելու կանանց ակտիվ մասնակցությունը համայնքային կյանքին և…

Ինֆոգրաֆիկա․Երբ կանայք ակտիվորեն մասնակցում են համայնքային որոշումների կայացմանը և երբ չեն մասնակցում

Կայուն, վստահելի, պատասխանատու և զարգացող համա՞յնք, որտեղ յուրաքանչյուրի ձայնը լսելի է, թե՞ թույլ կառավարում, ոչ արդյունավետ ծառայություններ, անհավասարություն և համայնքային զարգացման դանդաղում։ Կարելի է ունենալ և՛ առաջին, և՛ երկրորդ սցենարը՝ կախված այն հանգամանքից, թե որքանով է համայնքում արմատացած մասնակցայնության մշակույթը,…

Արտակարգ Իրավիճակների ժամանակ վարքագծի կանոններ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում մշակել է գրքույկ՝ նվիրված Արտակարգ իրավիճակների ժամանակ բնակիչների վարքագծի կանոններին։ Գրքույկը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են․ Գրքույկը կարող եք ներբեռնել ստորև։ «Սույն տպագրությունը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն…

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» N 1325 ԲԱՆԱՁԵՎԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ. ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2023-2024 թթ-ի Տեղական գործողությունների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը Վարդենիս համայնքի համար ստեղծվել է ««Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի միջոլորտային գործընկերության և համայնքային ներգրավվածության միջոցով» ծրագրի շրջանակներում, Միացյալ…

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» N 1325 ԲԱՆԱՁԵՎԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ. ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն»N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2023-2024 թթ-ի Տեղական գործողությունների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը Իջևան համայնքի համար ստեղծվել է ««Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի միջոլորտային գործընկերության և համայնքային ներգրավվածության միջոցով» ծրագրի շրջանակներում, Միացյալ Թագավորության…

Արցախից եկած բնակիչներին աջակցություն ցուցաբերող Արմավիրի պետական և ոչ պետական մարզային կառույցներ

Սեյվ դը չիլդրեն միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ «Հակամարտությունից տուժած տղաների և աղջիկների անվտանգ և պաշտպանական միջավայրի ապահովում Հայաստանում» ծրագրի շրջանակներում տպագրվել է տեղեկատվական գրքույկ, որտեղ կարող եք ծանոթանալ   Արցախից եկած բնակիչներին աջակցություն ցուցաբերող Արմավիրի պետական և ոչ պետական մարզային կառույցներին, տրամատրված…

Բրոշյուր․ Ինչու՞ է մեզ պետք Ստամբուլի կոնվենցիան

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) երաշխավորում է, որ կանայք պաշտպանված լինեն բռնության բոլոր ձևերից և կարողանան ստանալ անհապաղ և արդյունավետ աջակցություն: Բրոշյուրի նպատակն է օգնել ՔՀԿ-ներին իրենց հաղորդակցման/իրազեկման…