Milena Sargsyan

Milena Sargsyan

Արմավիրի Քաղաքական (քննարկումների) ակումբ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն հուլիս ամսից մեկնարկել է Արմավիրի Քաղաքական (քննարկումների) ակումբի գործունեությունը՝ նպատակ ունենալով ստեղծել անաչառ և բազմակողմանի հարթակ, որտեղ կքննարկվեն արմավիրցիներին հուզող անվտանգության, սոցիալ-տնտեսական, կրթական և տարբեր այլ խնդիրներ: Քաղաքական ակումբը կդառնա միջավայր, որտեղ հնարավոր կլինի մասնակիցների միջև…

ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ․ «ՀՀ-ում Գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028թթ-ի ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» նախագծի սոցիալ-տնտեսական բնագավառում՝ աշխատաշուկայում գենդերազգայուն մոտեցումների խրախուսում, աշխատուժի գենդերային խզվածքի նվազեցում և աշխատանքի պաշտպանության կառուցակարգերի բարելավում գերակայության ներք առկա միջոցառումների վերաբերյալ։

ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ․ «ՀՀ-ում Գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028թթ-ի ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» նախագծի սոցիալ-տնտեսական բնագավառում՝ աշխատաշուկայում գենդերազգայուն մոտեցումների խրախուսում, աշխատուժի գենդերային խզվածքի նվազեցում և աշխատանքի պաշտպանության կառուցակարգերի բարելավում գերակայության ներք առկա միջոցառումների վերաբերյալ։ Փաստաթուղթը կարող եք գտնել ստորև։

Արտակարգ Իրավիճակների ժամանակ վարքագծի կանոններ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում մշակել է գրքույկ՝ նվիրված Արտակարգ իրավիճակների ժամանակ բնակիչների վարքագծի կանոններին։ Գրքույկը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են․ Գրքույկը կարող եք ներբեռնել ստորև։ «Սույն տպագրությունը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն…

Իրազեկման հանդիպում Արենիում

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, շարունակելով աջակցել համայնքներին մասնակցային բյուջետավորման իրականացման գործընթացներում, շարունակում է աշխատել Արենի համայնքի հետ։ Այս նպատակով «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում Արենի խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում ձևավորված Աշխատանքային և Մոնիտորինգային խմբերի անդամների և ակտիվ բնակիչների հետ…

Աշխատանքային այց Արենի համայնք

Աշխատանքային այցով կրկին Արենի համայնքում էինք՝ «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում։ Այցի նպատակը մասնակցային բյեջատավորման գործընթացի իրականացման քննարկումն էր համայնքի ղեկավարի հետ և քայլերի պլանավորումը՝ գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Արենի համայնքը մասնակցային բյուջետավորման գործընթացը սկսել է այս տարի՝…

Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝  Համայնքային ծրագրերի ապրանքների գնման մրցույթի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Համագործակցություն հանուն կայուն համայնքների» և «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրերի շրջանակում հայտարարում է Համայնքային ծրագրերի ապրանքների գնման մրցույթ։ Մրցույթն անցկացվում է լոտերով․ Համայնքային ծրագրերի ապրանքների անհրաժեշտ քանակները ըստ լոտերի իրենց բնութագրերով սահմանված են սույն հայտարարությանը կից…

Աջակցություն Հայաստանի 18 համայնքներում մասնակցային բյուջետավորման իրականացմանը

Մասնակցային բյուջետավորումը ժամանակակից ու ժողովրդավարական գործիք է, որը հնարավորություն է տալիս համայնքի բնակիչներին անմիջականորեն մասնակցել համայնքի զարգացման ծրագրերի ընտրությանն ու իրականացմանը։ Այն ոչ միայն բարձրացնում է թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, այլև խթանում է բնակիչների ակտիվ ներգրավվածությունը համայնքի կյանքում։ «Արմավիրի զարգացման կենտրոն»…

Երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացման հնարավորություն երիտասարդական ծրագրերի մշակման և իրականացման գործում

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2024 թվականի սեպտեմբերի 16-17-ը կիրականացնի կարողությունների զարգացման ծրագիր երիտասարդական ծրագրերի մշակման և իրականացման վերաբերյալ։ Երկօրյա հանդիպման ընթացքում կանդրադառնանք հետևյալ թեմաներին․ Ծրագրին կարող են մասնակցել այն երիտասարդները, որոնք․ Մասնակցության համար կարող եք դիմել լրացնելով սույն հայտադիմումը մինչև…

Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝ Թաուն Հոլ ձևաչափով միջոցառումների կազմակերպման մրցույթի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի ՄԱԿ-ի 1325 բանաձևի Հայաստանի Գործողությունների ազգային 3-րդ ծրագրի մասնակցային համաստեղծում» ծրագրի շրջանակում հայտարարում է Թաուն Հոլ ձևաչափով միջոցառումների կազմակերպման գնման մրցույթ։ Մրցույթին մասնակցելու պարտադիր պահանջներն են. Պահանջներ մասնակցին Մրցույթի ծածկագիրն է՝…

Արմավիրի զարգացման կենտրոնը՝ հանուն մարզում երիտասարդական ակտիվության

«Երիտասարդության ձայների հզորացում. քաղաքացիական ներգրավվածության համար նպաստավոր համայնքի ստեղծում Արմավիրում» նախագծի շրջանակում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նպատակն է բարելավել Արմավիրի մարզում երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության համար նպաստավոր միջավայրը` զարգացնելով տեղական ՀԿ-ների կարողությունները երիտասարդներին ծրագրային կառավարման և որոշումների կայացման գործընթացում ներգրավման ուղղությամբ։…