+(374) 237 23034 | [email protected]
Աշխատանքային այցով կրկին Արենի համայնքում էինք՝ բնակիչներին իրազեկելու արտակարգ իրավիճակների ժամանակ նրանց գործողությունների մասին։
Այս անգամ Արենիի մանկապարտեզներից մեկում իրականացրինք տարհանման վարժանք, որի նպատակն էր երկրաշարժի դեպքում բնակիչներին ծանոթացնել ճիշտ քայլերի և անվտանգության կանոններին։
Ինչպես արդեն նախօրոք տեղեկացրել էինք, Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում մշակել է Արտակարգ իրավիճակների պայմաններում վարքագծի կանոնների մասին իրազեկող գրքույկ (որը հասանելի է այստեղ․ https://shorturl.at/HdUvq )։
«Սույն տեղեկատվական նյութը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները»: