+(374) 237 23034 | [email protected]
Օրեր առաջ «Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ» ծրագրի շահառու տարեցներին տրամադրեցինք սննդի, հիգիենայի և անկողնային փաթեթներ՝ «Համագործակցություն հանուն կայուն համայնքերի» ծրագրի շրջանակներում:
Հիշեցնենք, որ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրակմամբ, շարունակում է խնամքի ծառայություններ տրամադրել տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ ըստ նրանց գնահատված կարիքների:
Ծրագրի շրջանակներում շուրջ 50 միայնակ տարեցներ և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր ունեն ինքնասպասարկման դժվարություններ, ստանում են՝
✓1կենցաղային սպասարկում,
✓բժշկական օգնություն,
✓սոցիալական խորհրդատվություն,
✓ինչպես նաև այլ անհրաժեշտ ծառայություններ:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսավորմամբ։