Արտակարգ Իրավիճակների ժամանակ վարքագծի կանոններ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում մշակել է գրքույկ՝ նվիրված Արտակարգ իրավիճակների ժամանակ բնակիչների վարքագծի կանոններին։

Գրքույկը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են․

  • Բնակչության պաշտպանության կազմակերպումը արտակարգ իրավիճակներում եվ պատերազմի ժամանակ․
  • Բնակչության գործողությունները և վարքի կանոնները
  • Արտակարգ իրավիճակների (ԱԻ) և պատերազմի ժամանակ բնակչության ազդարարման կարգը
  • Բնակչության գործողությունը «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների ազդարարման դեպքում
  • ԱՌԿ խորհրդի անդամների հեռախոսահամարներ

Գրքույկը կարող եք ներբեռնել ստորև։

«Սույն տպագրությունը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար
պատասխանատվություն է կրում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները»