Իրազեկման հանդիպում Արենիում

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, շարունակելով աջակցել համայնքներին մասնակցային բյուջետավորման իրականացման գործընթացներում, շարունակում է աշխատել Արենի համայնքի հետ։

Այս նպատակով «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում Արենի խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում ձևավորված Աշխատանքային և Մոնիտորինգային խմբերի անդամների և ակտիվ բնակիչների հետ իրազեկման հանդիպում իրականացվեց Արենիի համայնքապետարանում։

Հանդիպման նպատակն էր բնակիչներին տեղեկացնել Արենի համայնքում իրականացվող մասնակցային բյուջետավորման մասին ու թե ինչպես բնակիչները կարող են մասնակցել գործընթացին։

Այս պահին քանի որ ծրագրային առաջարկների հավաքագրման փուլն է, ուստի շեշտը դրվեց կայքում գրանցվելու, ծրագրային հայտի լրացման համար անհրաժեշտ գիտելիքների փոխանցմանը։


Ծրագիրն իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով: