Երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացման հնարավորություն երիտասարդական ծրագրերի մշակման և իրականացման գործում

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2024 թվականի սեպտեմբերի 16-17-ը կիրականացնի կարողությունների զարգացման ծրագիր երիտասարդական ծրագրերի մշակման և իրականացման վերաբերյալ։ Երկօրյա հանդիպման ընթացքում կանդրադառնանք հետևյալ թեմաներին․

  • Կազմակերպական զարգացում և կառավարում, երիտասարդական կազմակերպությունների ռազմավարական պլանավորում,
  • Երիտասարդական ծրագրերի համար ֆոնդահայթայթում և առաջարկների կազմում, հստակ և հակիրճ ծրագրերի նկարագրությունների և իրատեսական բյուջեների մշակում,
  • Հասարակական կազմակերպությունների ֆինանսական կառավարում, ներառյալ համապատասխան օրենսդրությունն ու կանոնակարգերը,
  • Հանրային հաղորդակցություն և լրատվամիջոցների հետ կապեր, սոցիալական մեդիայի և թվային հարթակների արդյունավետ օգտագործում երիտասարդական ծրագրերի համար,
  • Երիտասարդական ծրագրերի իրականացում, մշտադիտարկում և հաշվետվություն։

Ծրագրին կարող են մասնակցել այն երիտասարդները, որոնք

  • 16-30 տարեկան են,
  • ներկայացնում են մարզային քաղաքացիական հասարակության երիտասարդական կազմակերպություն,
  • ցուցաբերում են բարձր հետաքրքրվածություն նշված թեմաների նկատմամբ,
  • ցանկանում են ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ և պատրաստ են կիսվել դրանցով իրենց  գործընկերների հետ։

Մասնակցության համար կարող եք դիմել լրացնելով սույն հայտադիմումը մինչև օգոստոսի 20-ը։  Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև օգոստոսի 26-ը։

Մասնակցության հետտ կապված բոլոր ծախսերը փոխհատուցվում են (կացարան, սնունդ, ճանապարհածախս)։

Սույն միջոցառումը իրականացվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի շրջանակներում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից: