Հայտարարություն Պլանշետներիների ձեռքբերման գնահարցման

Գնահարցման անվանումը՝   Պլանշետների գնում

Կազմակերպությունը՝          «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ                   

Մատակարարման տևողությունը՝   30 -45 օր։

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «COVID19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակներում հայտարարում է Պլանշետների գնման համար գնային առաջարկների ընդունման մասին:

Գնման առարկայի քանակը և տեխնիկական պարամետրերը

• Պլանշետների քանակը՝ 60 (վաթսուն) հատ։

Պլանշետների տեխնիկական  պարամետրերը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։

Պահանջներ մասնակցին.

• Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ):

• Ունենա աշխատանքային առնվազան 3 /երեք/ տարվա փորձառություն:

• Պլանշետները պետք է համապատասխանեն ներկայացված տեխնիկական պարամետրերին։ 

• Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, կամ ԱՁ-ները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Գնային առաջարկների ներկայացման կարգը

Հետաքրքրված կազմակերպությունները, կամ անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը անհրաժեշտ է լրացնել և ուղարկել  [email protected]  կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին մինչև 2022թ. հունիսի 20-ը, վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը։

Կամ Գնային առաջարկները թղթային տարբերակով կարող են ներկայացվել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով: 

Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել մատակարարման պայմանագիր: 

Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից:

Գնային առաջարկը լրացնելիս անհրաժեշտ է գինը նշել առանց ԱԱՀ-ի, եթե աշխատում եք ԱԱՀ-ով։

Ընտրված կազմակերպությանը կտրվեն ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանքները։

Գնային առաջարկի ձևաթուղթը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։