Հայտարարություն Հեքեթոնի նյութատեխնիկական կազմակերպման ապահովման գնահարցման

Ծառայության անվանումը՝ Հեքեթոնի նյութատեխնիկական կազմակերպման ապահովում։

Կազմակերպությունը՝ Վալլադոլիդի առևտրի, արդյունաբերության, ծառայությունների պալատ, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ։

Աշխատանքի տևողությունը՝  12 ժամ։

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Գինու տուրիզմի նորարական ռազմավարությունները՝ որպես երաշխիք երկրների միջև կապեր ստեղծելու և Հայաստանում տարածաշրջանային զարգացում ապահովելու համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է հեքեթոնի նյութատեխնիկական կազմակերպման ապահովման համար գնային առաջարկների ընդունման մասին: 

Հեքեթոնի նյութատեխնիկան կազմակերպման ապահովման Լոգիստիկ Ծառայությունների Տեխնիկական առաջադրանքը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։

Պահանջներ մասնակցին.

Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ)։

Ունենա կազմակերպչական աշխատանքների կատարման փորձ։                                                                

Գնային առաջարկների ներկայացման կարգը

Հետաքրքրված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը պետք է լրացնեն և ուղարկեն  [email protected]  էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. հուլիսի 8-ը՝ վերնագրում նշելով «Գնային առաջարկ»  անվանումը։ 

Կամ Գնային առաջարկները թղթային տարբերակով կարող են ներկայացվել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով:  

Կնիք չունեցող անհատ ձեռնարկատերերը գնային առաջարկի հետ պետք է ներկայացնեն նաև պետական ռեգիստրի վկայականի կամ քաղվածքի լուսապատճենը։

Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Ծառայության կատարման համար կընտրվի ամենացածր գինն առաջարկած մասնակիցը։ Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր Վալլադոլիդի առևտրի, արդյունաբերության և ծառայությունների պալատի հետ։ Գնային առաջարկի ձևաթուղթը   կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։