Տեղակատվական հանդիպում Erasmus plus կրթական ծրագրերի շրջանակներում

Օգոստոսի 29-ին տեղի ունեցավ հանդիպում Արմավիրի Զարգացման Կենտրոնի երիտասարդական ծրագրերի մասնակիցների և կենտրոնի կամավորների, անդամների հետ։

Հանդիպման ընթացքում “Challenging gender stereotypes” և “Murality” երիտասարդական փոխանակման ծրագրերի մասնակիցները կիսվեցին իրենց փորձով՝ ներկայացրեցին իրենց մասնակցած ծրագիրը, ինչպես էին դիմել և ծրագրերի մասին մանրամասներ։

Հանդիպմանը մասնակցում էին երիտասարդներ Արմավիր քաղաքից և հարակից գյուղերից, ովքեր հնարավորություն ունեցան հղել իրենց հուզող հարցերը կապված Erasmus+ կրթական ծրագրերի հետ։

Նշենք, որ փոխանակման ծրագրերը իրականցվել էին Արմավիր քաղաքում մայիս և հունիս ամիսներին, որոնց մասնակցել էին երիտասարդներ Հայաստանից և Եվրոպայից։

“Challenging Gender Stereotypes” 2022թ․ մայիսի 17-28 – Ծրագրին մասնակցում էին երիտասարդներ Հայաստանից, էստոնիայից, Վրաստանից և Սլովենիայից, ովքեր համախմբվել էին քննարկելու և լուծումներ գտնելու գենդերային կարծրատիպերի վրա հիմնված խնդիրներին։

Ծրագրի նպատակն էր բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը գենդերային հիմքով կարծրատիպերի հետևանքների մասին և խրախուսել կոտրել այդ կարծրատիպերը  քննադատական մտածողության և միջմշակութային ուսուցման շնորհիվ։

“Murality”  2022 հունիսի 06-16- Ծրագրին մասնակցում էին երիտասարդներ Հայաստանից, Հունաստանից, Էստոնիայից, Ուկրաինայից և Լեհաստանից։

Ծրագրի նպատակն էր բարձրացնել գենդերային հիմքով խտրականության մասին իրազեկվածությունը խրախուսելով երիտասարդների ստեղծարարությունը։


Ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպական Միության Էրազմուս Պլյուս ծրագրի շրջանակներում։