Նմանվել ֆիլմի հերոսին

Հունվարի 24-ին Արմավիրի զարգացման կենտրոն  ՀԿ-ում  «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում  կայացավ «Թեյ և կինո․ «Իդեալական պացիենտ» ֆիլմի դիտում»  հանդիպումը։

Հանդիպման նպատակն էր ֆիլմի միջոցով «Մեդիա մարդ» լրագրության դպրոցի մասնակիցների համար ներկայացնել լրագրողական աշխատանքը։

Ֆիլմը փաստավավերագրական էր, որը ներկայացնում է  շվեդ հետաքննող լրագրող Հաննես Ռոստամի կյանքի  պատմությունը, ով 2000 — ականների սկզբին իր հաղորդումներից  մեկում անդրադարձավ  սերիական մարդասպան Թոմաս Քուիկին։ Հաղորդման հերոսը  ետ վերցրեց սեփական խոստովանությունները, և հաղորդումը պատճառ դարձավ, որպեսզի նրան վերագրվող 8 սպանությունների մեղադրանքները չեղարկվեն։   

Հետաքննող  լրագրողն իր գործունեության համար  2001 թվականին պարգևատրվել է Prix Italia, 2006-ին Golden Nymph և 2006-ին FIPA d’Or մրցանակներով։

Ֆիլմը ուսոցողական էր  մասնակիցերի համար, նրանք  տեսնում էին թեման ներկայացնելու ողջ ընթացքը՝  ընտրությունից  մինչև հանգուցալուծում։ Ֆիլմի դիտումից  հետո լրագրության խմբի մասնակիցների հետ քննարկվեց ներկայացված կերպարը, արժանիքները որպես լրագրող  և անձ։

Արեգնազ  Մարտիրոսյանը  կիսեց  իր տպավորությունները․ «Լրագրողի իդեալական կերպար էր, ով իր գործին նվիրված էր ամբողջությամբ։ Իսկապես այդպիսի լրագրողները շատ քիչ են։ Ինձ շատ դուր եկավ նրա համբերատարությունը,մտածողությունը, նվիրվածությունը, իմաստությունը։ Իր գործի վարպետն էր։ Հոգեբանապես շատ ուժեղ անձնավորություն էր․ իմանալով հիվանդության մասին կանգ չառավ, ուշադրություն չդարձրեց, թե իր խմբագիրը ինչ է մտածում այդ գործի վերաբերյալ ու իսկապես շատ քչերը ուժեղ կլինեին այդ դեպքում ու մինչև վերջ կնվիրվեին իրենց մասնագիտությանը։ Ինձ համար Լրագրողի իդեալն էր։Տպավորված եմ »։

Մասնակիցները  կիսում էին Արեգնազի կարծիքը, Սարգիս  Կարապետյանի  համար առավել հետաքրքիր  էր ֆիլմի  վավերագրական  լինելը․ « Հիանալի էր։Ինձ շատ դուր եկավ ֆիլմը։ Ավելի մոտիվացնում էր այն փաստը, որ իրական դեպքերի հիման վրա էր նկարահանված ։Անհամբեր սպասում եմ մյուս հանդիպմանը»։ Իսկ Լիլիթ Դավթյանը ֆիլմի միջոցով իր համար  ստեղծեց լրագրողի իդեալ․ « Թե՛ ֆիլմը,թե՛ լրագրողի կերպարը ինձ շատ դուր եկան։ Տպավորիչ էր և ինչու ոչ՝ մոտիվացնող։
Կերպարը լրագրողի տիպիկ մարմնացում էր,ով ամեն գնով կատարում է իր առջև դրված նպատակները։ Ֆիլմի դիտման արդյունքում ինձ համար ստեղծվեց լրագրողի իդեալ»։

Այսպիով  հանդիպումը ոչ միայն գեղարվեստական ֆիլմի  դիտում էր, այլ նաև լրագրություն մասնագիտության նորովի բացահայտում, հետաքննող  լրագրության պրակտիկ հմտությունների  ներկայացում։