Խտրականությունը զբաղվածության ոլորտում

 «Համագործակցություն հանուն սոցիալ-ներառական և գենդերային զբաղվածության քաղաքականության» ծրագրի շրջանակներում ԱԶԿ ՀԿ-ն սեպտեմբեր ամսին կազմակերպել էր սեմինար քննարկում մարզի քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և գործատուների հետ: Այն նպատակ ուներ ներկայացնել իրականացված հետազոտությունը զբաղվածության ոլորտում դրսևորվող խտրականության հետ, ինչպես նաև քննարկել դրանց նվազեցման ուղիները:

Սկզբում ներկայացվեց ոլորտում տիրող իրավիճակը, երկրի քաղաքականությունը, զբաղվածության ոլորտում գործատուների արտոնությունները՝ կապված խոցելի խմբերի ներկայացուցիչների աշխատանքի ընդունելու հետ, այնուհետև խոսվեց զբաղվածության ոլորտում առկա խտրականության նվազեցմանն ուղղված քաղաքականության մշակման և հիմնական ուղղությունների մասին: Սեմինար քննարկումը նպատակ ուներ նաև բարձրացնել գործատուների իրազեկության մակարդակը ոլորտային քաղաքականությունների մասին՝ խթանելով աշխատանքի ընդունել ծրագրի թիրախ խմբերին՝ կանանց, հաշմանդամություն ունեցող մարդկանց, երիտասարդներին ու տարեցներին:

Ծրագիր ֆինանսավորվում է ԱԼԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի կողմից՝ համագործակցելով ուկրաինական և վրացական տեղական հասարակական կազմակերպությունների հետ։ 


‘This article was created and maintained with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of “Armavir Development Center” NGO  and do not necessarily reflect the views of the European Union’