Ավելի հասցեական հանձնառություններ․ Հանրային լսում գյումրեցիների հետ

Դեկտեմբերի 17-ին «ԲԿԳ գործողությունների ծրագրի մասնակցային մոդել» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանրային լսում Զում հարթակում՝ «Բաց կառավարման գործընկերության» ծրագրի 2018-2020թթ-ի ռազմավարության երեք հանձնառությունների վերաբերյալ, որոնք են «Համայնքային կայքերի արդիականացում. տեղական մակարդակում հրապարակայնության, թափանցիկության և մասնակցայնության ամրապնդում», «Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգ» և «Բաց առողջապահություն. պետական պատվերի շրջանակում բուժման և ախտորոշման նպատակով առցանց հերթագրում»։

Հանրային լսմանը մասնակցում էին Գյումրի քաղաքի ՏԻՄ-երի, քաղ․ հասարակության ներկայացուցիչները, ՓՄՁ-ներ ու ակտիվ քաղաքացիներ։

Քննարկման ընթացքում հանձնառության հեղինակները, մասնագետները ներկայացրեցին նշված հանձնառությունները, ցուցադրեցին դրանց շրջանակում ստեղծված էլեկտրոնային գործիքները, կայքերը՝ իրենց հնարավորություններով։ Ապա քննարկման մասնակիցներն իրենց կարծիքն արտահայտեցին ներկայացված հանձնառությունների, դրանց շրջանակներում իրականացված քայլերի շուրջ, բարձրաձայնեցին նկատած խնդիրներն ու հանդես եկան համապատասխան առաջարկներով, որոնց նպատակն է հանձնառությունների շրջանակում մատուցվող ծառայությունների հետագա հնարավոր զարգացումները։

Հանրային լսումը կազմակերպել էր Արմավիրի զարգացման կենտրոն (ԱԶԿ) հասարակական կազմակերպությունը՝ Վարչապետի աշխատակազմի Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան քարտուղարության հետ համատեղ:

Հավաքված առաջարկները ամփոփվելու են ԱԶԿ ՀԿ փորձագետների կողմից և ներկայացվեն ՀՀ Կառավարությանը՝ հանձնառությունները բարելավելու և ավելի հասցեական դարձնելու համար:

——————————————————————————————————————————————

Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: