Առցանց ամառային ճամբար Online summer camp

Արմավիրի Զարգացման Կենտրոն ՀԿ-ն իրականացնում է «COVID-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ 5 թիրախ մարզերում իրականացվում են մի շարք գործողություններ: Ծրագրային գործողություններում մեծ կարևորություն է տրվում նաև կրթության շարունականության ապահովմանը։ Ուստի, Հայաստանի Հանրապետության 5 մարզերի (Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Արմավիր, Արարատ) 15 համայնքների խոցելի խմբերում գտնվող շուրջ 60 աշակերտների անհատույց տրամադրվել են պլանշետներ, ում կրթությունը ինչ-որ չափով տուժել է COVID-19-ի հետևանքով։

Աշակերտներն ընտրվել են ներքոնշյալ պահանջներից որևէ մեկին համապատասխանելու պայմանով.

• Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց երեխաներ (գործազուրկ, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամ ընտանիքի անդամներ, սոցիալական ծրագրի շահառուներ),

• էթնիկ փոքրամասնություններ,

• Գործազուրկների երեխաներ,

• Լեռնային Ղարաբաղից տեղահանված աշակերտներ։

Շահառու երեխաների ընտանիքների հետ իրականացվել է կարիքների գնահատում։ Արդյունքում պարզ է դարձել, որ խոցելի խմբերում ընդգրկվել են ընտանիքում հաշմանդամություն ունեցող, բազմազավակ, նպաստառու, Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներ, որոնցից 38-ը բազմազավակ, 15-ը հաշմանդամություն ունեցող, 41-ը նպաստառու, 5-ը Արցախից տեղահանված ընտանիքներից։ Երկրորդային շահառուների թիվը կազմել է 307:                 

Թվային գործիքներին ավելի մոտիկից ծանոթանալու և ծրագրային գործողություններն ավելի բովանդակալից դարձնելու նպատակով Արմավիրի Զարգացման Կենտրոն ՀԿ-ն օգոսստոսի 25-ից 31-ը ներառյալ երեխաների համար նախաձեռնեց նաև 7-օրյա առցանց ամառային ճամբար։ Առցանց ամառային ճամբարը շատ լավ հնարավորություն էր երեխաների համար, քանի որ ուներ ուսուցողական բնույթ։ Այն կյանքի կոչելու համար համագործակցել ենք թիրախ համայնքների ուսուցիչների հետ, ովքեր առանց ջանք խնայելու, կամավորության սկզբունքով նպաստեցին ճամբարի իրականացմանը։ Ուսուցիչների հետ համատեղ մշակվեց 7-օրյա հեռահար ուսուցման ծրագիր հայոց լեզու, մաթեմատիկա և անգլերեն առարկաներից, որի ժամանակ աշակերտները թե՛ ամրապնդեցին նախորդ ուսումնական տարվա գիտելիքները և թե՛ ուսումնասիրեցին նոր և հետաքրքիր թեմաներ։ Այսպիսով, ճամբարի շնորհիվ աշակերտներն արդեն պատրաստ էին նոր ուսումնական տարվան։ Ճամբարի կազմակերմանը աջակցեցին նաև ԱԶԿ ՀԿ կամավորներն ու աշխատակիցները։ 

Ուսումնական գործընթացի վերջին օրը իրականացվեց նաև կարծիքների հավաքագրում։ Աշակերտները անանուն հարցաշարի միջոցով կիսվեցին իրենց տպավորություններով, կարծիքներով և առաջարկներով։ Հարցին՝ թե արդյո՞ք դուր եկավ նրանց առցանց ամառային ճամբարը բոլոր աշակերտները միաձայն տվել են դրական պատասխան, ինչն էլ փաստում է առցանց ամառային ճամբարի ստացված լինելու մասին։ Աշակերտներին տրվել էր նաև բաց հարց՝ ծավալուն պատասխանի հնարավորությամբ, որոնից որոշներով ցանկանում ենք կիսվել ստորև․

• Ինձ ամենից շատ դուր եկավ ուսուցիչների դասավանդման ձևը։ Շնորհակալ եմ բոլոր ուսուցիչներին մեզ մանրամասն դասերը բացատրելու և նոր գիտելիքներ տալու համար:

• Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպիչներին և դասավանդող ուսուցիչներին իրենց ժամանակը չխնայելու և մեզ հետ հետաքրքիր դասապրոցես անցկացնելու համար։

• Առանձնակի դուր եկավ ուսուցիչների վերաբերմունքը աշակերտների հետ շփման ժամանակ։ Ինչ որ բան փոխելու կարիքը չեմ տեսնում։ Կցանկանայի ավելի երկար տևեր և լիներ առկա։

• Ընդհանուր առմամբ ինձ դուր եկավ ամբողջ դասապրոցեսը, ուսուցիչների ճիշտ մոտեցումը, դասերի դյուրին մատուցումը և երեխաների մեծ հետաքրքրությունը ամառային ճամբարի նկատմամբ։ Կուզենայի հանդիպել ուսուցիչների և նոր դասընկերներիս հետ, կուզենայի ճամբարը շարունակեր, քանի որ շատ սիրեցի։

• Ինձ շատ դուր եկավ շփումը, նոր ծանոթությունները, ուսուցչուհիներիս հաճելի վերաբերմունքը։ Կուզենայի հաջորդ ծրագրերին էլ մասնակցել կավելացնեի միայն մեկ բան, որ հնարավորություն ստեղծվեր մեկ անգամ հանդիպելու դասարանի բոլոր անդամների հետ։ Շնորհակալություն։

ԱԶԿ ՀԿ-ն իր շնորհակալությունն ու խորին գնահատանքն է հայտնում առցանց ամառային ճամբարի կազմակերպմանն ու իրականացմանը մասնակից յուրաքանչյուր անհատի (ուսուցիչներ, կամավորներ, աշխատակիցներ)։ Ուսուցիչների գիտելիքները, փորձն ու հմտությունը առցանց ճամբարի նախապատրաստման և իրականացման գործընթացում, ուսուցանվող նյութերի ճշտգրիտ մշակումն ու մատուցումը, այս ամենը թիմի յուրաքանչյուր անդամի մասնագիտական բարձր որակների հաստատումն է։ Մենք կարևորում ենք կայուն համագործակցությունը և լիահույս ենք գործընկերային հարաբերությունների հետագա պահպանման և ոլորտում նոր համատեղ ծրագրերի իրականացման համար։

«COVID-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագիրն իրականացվում է Ասիական Զարգացման Բանկի, Բարգավաճ և կայուն Ասիայի և Խաղաղ օվկիանոս Ճապոնիայի հիմնադրամի ֆինանսավորմամբ և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ջանքերով: Ծրագրի հիմնական նպատակն է մատուցել ծառայություններ, որոնք կթեթևացնեն COVID-19-ի ազդեցությունն աղքատության մեջ գտնվող և խոցելի բնակչության վրա:


“Armavir Development Center” NGO implements the of “Mitigating the Impact of COVID-19 through Community-Led Interventions” project, an important part of its project activities is devoted to ensuring the continuation of education. Therefore, about 60 pupils in vulnerable groups of 15 communities in 5 regions of the Republic of Armenia (Lori, Shirak,  Gegharkunik, Armavir, Ararat) were provided tablets free of charge, whose education was affected to some extent due to COVID-19.

The pupils were selected on the condition of meeting any of the following requirements:

• People in difficult life situation (unemployed, with disabilities or having disability family members, welfare program beneficiaries),

• Ethnic minorities,

• Children of the unemployed,

• Pupils displaced from Nagorno Karabakh.

A needs assessment was conducted with the families of the beneficiary children. As a result, it turned out that the vulnerable groups included children from families with disabilities, multi-child families, beneficiary families, families displaced from Artsakh: 38 of them were multi-child families, 15 of them from families with disabilities, 41 of them from beneficiary families, 5 of them from families displaced from Artsakh. Overall, the number of secondary beneficiaries was 307.

In order to get to know digital tools more closely and to make project activities more meaningful, “Armavir Development Center” NGO also initiated a 7-day online summer camp for children from 25 to 31 of August. The online summer camp was a very good opportunity for the children because it was educational in nature. To bring it to life we cooperated with the teachers of the target communities, who contributed to the implementation of the camp on a volunteer basis without sparing any effort. Together with the teachers, a 7-day distance-learning program was developed in the subjects of Armenian language, mathematics and English, during which the pupils both strengthened the knowledge of the previous school year and studied new and interesting topics. Thus, thanks to the online camp, the students were already ready for the new academic year. ADC NGO volunteers and employees also supported the organization of the camp.

On the last day of the educational process, evaluation has been carried out to determine the effectiveness of the learning. Pupils shared their impressions, opinions and suggestions through an anonymous questionnaire. When asked whether they liked the online summer camp, all of them unanimously gave a positive answer, which proves the success of the online summer camp. Pupils were also asked an open-ended question, some answers of which we would like to share below:

• I mostly liked the methods of teaching. Thanks to all the teachers for explaining the lessons in detail and teaching us new things.

• I express my gratitude to the organizers and teachers for not sparing their time and conducting an interesting online course with us.

• I particularly liked the attitude of the teachers when interacting with the pupils. I don’t see the need to change anything. I wish it lasted longer and was offline.

• In general, I liked the entire course, the right approach of the teachers, the easy delivery of the lessons and the great interest of the children in the summer camp. I would like to meet the teachers and my new classmates and I would like the camp to continue, because I really enjoyed it.

• I really liked the new acquaintances, the pleasant attitude of my teachers. I would like to participate in the next programs, I would add only one thing, that it would be possible to meet all the members of the class once. Thank you.

ADC NGO expresses its gratitude and deep appreciation to each individual (teachers, volunteers, employees) participating in the organization and implementation of the online summer camp. The knowledge, experience and skills of the teachers in the process of preparation and implementation of the online camp, the accurate development and delivery of teaching materials, all this is confirmation of the high professional qualities of each member of the team. We value the stable cooperation and are hopeful for further maintenance of partnership relations for the implementation of new joint projects in the field.

“Mitigating the Impact of COVID-19 through Community-Led Interventions” project is funded by Asian Development Bank and Japan Fund for Prosperous and Resilient Asia and the Pacific. The main objective of the project is to deliver services that will ease the impact of COVID-19 on poor and vulnerable populations.