Project Lab for Inclusion Էռազմուս դասընթաց

Սեպտեմբեր ամսին Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի երեք ներկայացուցիչներ մասնակցեցին Էստոնիայի Էլվա քաղաքում տեղի ունեցած “Project Lab for Inclusion” Էռազմուս+ դասընթացին։ Դասընթացի երիտասարդական աշխատողների և առաջնորդների համար էր, որոնք ցանկանում էին զարգացնել իրենց հմտությունները ներառական ծրագրեր գրելու և մշակելու գործում։ 

Ըստ մասնակիցների՝ մեկ շաբաթվա ընթացքում նրանք ոչ միայն ձեռք բերեցին կարևոր գիտելիքներ թեմայի շուրջ և սովորեցին, թե ինչպես պետք է լինել ներառական և ինչու է դա կարևոր, այլև ունեցան գործնականում իրենց հմտությունները կիրառելու հնարավորություն և ձեռք բերեցին նոր գործընկերներ, ինչպես նաև մշակեցին նոր Էռազմուս+ ծրագրեր՝ իրենց արդեն իսկ նոր գործընկերների հետ։ ԱԶԿ-ի ներկայացուցիրները թիմակիցների հետ մշակեցին բիզնես ծրագրի գաղափար և պլանավորեցին ապագայում այն վերջնականացնել և դիմել ֆինանսավորման։ 

Ծրագրային գիտելիքներից զատ՝ մասնակիցները նշեցին նաև, թե որքան տպավորված էին Էստոինիայի բնությամբ և երկրի նորարարություններով, և վստահեցրին, որ հնարավորության դեպքում ուրախ կլինեն նորից մասնակցել նմանատիպ ծրագրի։