Հանդիպում Արենի համայնքի երիտասարդների հետ

«Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակում հանդիպեցինք Արենի համայնքի 80-ից ավել երիտասարդների, ուսանողների հետ, որոնց թվում էին նաև Աշխատանքային խմբի անդամները (Աշխատանքային խմբերի գործունեության մասին ավելի մանրամասն՝ https://shorturl.at/atxJR

Հանդիպման նպատակն էր երիտասարդներին պատմել «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի մասին, ներկայացնել իրականացված աշխատանքները, սպասվելիք գործողություններն ու հնարավորությունները, որտեղ հատկապես երիտասարդները կարող են ներգրաված լինել։

Հետաքրքրությունն իսկապես մեծ էր ու շատ երիտասարդներ ցանկացան միանալ Աշխատանքային խմբերին ու նոր ձևավորված Մշտադիտարկման խմբերին։


“Սույն տեղեկատվական նյութը  հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:”