Քննարկում՝ Արենի համայնքում ձևավորված աշխատանքային խմբերի հետ

«Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում ամեն բնակավայրում ձևավորված Աշխատանքային 9 խմբերի (ԱԽ) հետ իրականացրինք զում հանդիպում, որի նպատակն էր քննարկել խմբերի կողմից առաջարկվող համայնքային զարգացման գաղափարները, որ պետք է իրականցնեն իրենց բնակավայրերում։

Զում հանդիպման ժամանակ ծրագրային թիմը լսեց ԱԽ-ների հնարավոր ծրագրային գաղափարները, ապա միասին քննարկեցին ու առանձնացրին ամեն համայնքի համար 1-2 ամենից իրատեսական ծրագրերը, որոնց մասին պատմելու առիթներ դեռ շատ ենք ունենալու։

Ծրագիրն իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով: Ծրագրի նպատակն է զարգացնել Արենի խոշորացված համայնքի կարողություններն ու դիմակայունությունը՝ հզորացնելով համայնքին քաղաքականապես և տնտեսապես առավել ուժեղ դառնալու համար:


“Սույն տեղեկատվական նյութը  հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:”