Փաստաթերթ — Ինչու է ﬔզ պետք Ստամբուլի կոնվենցիան

Այս փաստաթերթում ներկայացվում են Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) շուրջ շրջանառվող որոշ ընդհանուր առասպելները և թյուր պատկերացուﬓերը: ՔՀԿ-ներն այն կարող են օգտագործել իրենց հաղորդակցման/իրազեկման ﬕջոցառուﬓերը կազմակերպելիս՝ ամրապնդելու կոնվենցիայի արժեքները, նպատակները և հիﬓական դրույթները: Այս ցանկը սպառիչ չէ և ՔՀԿ-ները կարող են ներկայացնել Ստամբուլի կոնվենցիայի վերաբերյալ այլ առասպելներ և դրանք հերքելու հնարավորությունները: Կոնվենցիայի իրական նպատակները կարևորելու համար առասպելները հերքող յուրաքանչյուր փաստ պետք է համապատասխանեցվի ազգային համատեքստին, և առաջարկները ներկայացվեն շեղատառով: ՔՀԿ-ները կարող են օգտագործել այդ փաստերը գլխավոր ուղերձների հետ համատեղ՝ տարբեր հաղորդակցման հարթակներում տարածելու նպատակով, կամ Ստամբուլի կոնվենցիայի նպատակներն ու կարևորությունը ընդգծելու համար օգտագործելով որպես օժանդակ նյութ՝ որոշում կայացնողների հետ հանդիպուﬓերում: