Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացը աշխատանքային իրավունքների ոլորտում հանրային քննարկում

«Արմավիրի զարգացման կենտրոն» (ԱԶԿ) հասարակական կազմակերպությունը «Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացը աշխատանքային իրավունքների ոլորտում» ծրագրի շրջանակներում իրականացրեց հանրային քննարկում Արմավիրի մարզի պետական/հանրային և մասնավոր ոլորտները ներկայացնող  գործատուների և աշխատողների հետ: 

Հանդիպման նպատակն էր քննարկել գործատու-աշխատող հարաբերությունների բարելավման ուղղությամբ անհրաժեշտ քայլերն ու անելիքները՝ ի նպաստ աշխատանքային իրավունքների պաշտպանության։ Քննարկման ընթացքում ներկայացվեցին ոլորտում առկա հիմնախնդիրները, աշխատանքային պայմանագրերի կնքման/չկնքման հետ կապված խնդիրներն ու խախտումները:

Հանդիպումը տեղի ունեցավ բաց և մասնակցային քննարկման ձևաչափով, որի ժամանակ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունեցավ ներկայացնելու առաջարկներ, գաղափարներ՝ ոլորտային բարեփոխումների իրականացման վերաբերյալ: 

Հավաքված առաջարկները կամփոփվեն ԱԶԿ ՀԿ փորձագետների կողմից և կներկայացվեն պատկան մարմիններին:


Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները և բովանդակությունը միմիայն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: