«Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացը աշխատանքային իրավունքների ոլորտում»

Ծրագրի նպատակն է՝ բարելավել գործատու և աշխատող հարաբերությունները՝ դրանք դարձնելով իրավահարաբերություններ՝ ներկայացնելով հիմնավորված և վստահելի առաջարկներ, հետամուտ լինելով վերջիններիս ներառմանն ու իրացմանը՝ ի նպաստ աշխատանքային իրավունքների պաշտպանության:

Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետևյալ գործողությունները.

  • Աշխատանքային պայմանագրերի ոլորտում ուսումնասիրության իրականացում
  • Ուսումնասիրության արդյունքների հիման վրա առաջարկությունների փաթեթի մշակում/Policy Paper՝ ուղղված որոշում ընդունող մարմիններին
  • Ջատագովության գործողությունների մշակում և իրականացում
  • Աշխատանք թիրախավորված պետական կառավարման մարմինների հետ՝ ուղղված առաջարկների ներառմանն ու կատարմանը: