Տեղակատվական հանդիպում Erasmus plus կրթական ծրագրերի վերաբերյալ

Այսօր ԿԶՆ-Ի և ԱԶԿ-ի համագործակցությամբ տեղի ունեցավ տեղակատվական հանդիպում Erasmus+ կրթական ծրագրերի վերաբերյալ, որի ընթացքում ներկայացվեցին վերջին շրջանում իրականացված դասընթացները և փոխանակման ծրագրերը։ Հանդիպմանը ներկա էին “YouCoDe” Youth Workers For Community Development և “From youth as problems to youth as resources” դասընթացի մասնակիցները, ովքեր կիսվեցին իրենց փորձով և ծրագրի ընթացքում ձեռք բերված գիտելիքներով։ Հանդիպմանը մասնակցում էին երիտասարդներ Արմավիր քաղաքից և հարակից գյուղերից, ովքեր հնարավորություն ունեցան հղել իրենց հուզող հարցերը կապված Erasmus+ կրթական ծրագրերի հետ։

“YouCoDe” Youth Workers For Community Development ծրագրի նպատակն էր խրախուսել երիտասարդներին դառնալ ակտիվ և ներգրավված քաղաքացիներ իրենց համայնքներում՝ խթանելով երիտասարդական աշխատողների մենթորությունը և վերլուծական միտքը։ Ծրագիրը անցկացվել է 2022 թվականի փետրվարի 23-ից մարտի 3-ը Էստոնիայի Էլվա քաղաքում։

“From youth as problems to youth as resources” դասընթացի նպատակն էր զարգացնել երիտասարդական աշխատողների/առաջնորդների կարողությունները երիտասարդության մասնակցության վերաբերյալ և խթանել ակտիվ քաղաքացիությունը: Ծրագիրը անցկացվել է 2022 թվականի փետրվարի 10-ից 18-ը Էստոնիայի Էլվա քաղաքում։