Վերջ կանանց նկատմամբ բռնությանը. Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա (WAVE) ցանցի փոդքաստը

Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա կամ WAVE ցանցը միավորում է Եվրոպայում կանանց և երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարող կազմակերպություններին և ունի ավելի քան 160 անդամ եվրոպական 46 երկրներում: 

«Վերջ կանանց նկատմամբ բռնությանը» փոդքաստում WAVE ցանցի անդամները՝ կանանց իրավապաշտպան ակտիվիստները, խոսում են կանանց և աղջիկների նկատմամբ բռնության տարբեր ձևերից՝ անդրադառնալով նաև խնդրին ուղղված առկա օրենսդրությունը, որի շարքում է Ստամբուլի կոնվենցիան։ 

Փոդքաստի 1-ին մասում էստոնացի Փիլլ Ցոփ-Պեյգընը խոսում է կիբեր բռնության, Մոնտենեգրոյից Յովանա Վույաչիչը՝ սեռական բռնության և իտալացի Մարտա Պիկարդին՝ բռնության երկրորդային զոհերի մասին: 

2-րդ մասում Ալինա Սեբոտարին (WAVE երիտասարդական դեսպան Մոլդովայի Հանրապետությունից) և Միա Բրադիչը (WAVE երիտասարդական դեսպան Խորվաթիայից) պատմում են Ստամբուլի կոնվենցիայի իրականացման ընթացքում երիտասարդական ակտիվիզմի դերի, ձեռքբերումների և մարտահրավերների, ինչպես նաև Կոնվենցիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման ջանքերի մասին: Այնուհետև, Էրիկա Միշիցը (Ավստրիա) խոսում էֆեմիցիդների և Թերեզա Իգլեսիաս Լոպեսը (Բելգիա)՝ հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ բռնության մասին:

3-րդ մասում Վիկտորիա Շվահերը (WAVE երիտասարդական դեսպան Ուկրաինայից) պատմում է ֆեմինիստական շարժումներում սերունդների միջև համագործակցության մասին, Սաբիհա Ազադը (WAVE երիտասարդության դեսպան Ուելսից)՝ երիտասարդության, բռնության կանխարգելման և կրթության հետ կապված հարցերից, Իվանա Զելիչը (Սերբիա) և Էլիզաբեթ Ուդլը (Ավստրիա)՝ հաշմանդամություն ունեցող կանանց ցուցաբերվող աջակցություններից։

Անցեք վերոբերյալ հղումներով՝ ծանոթանալու կանանց նկատմամբ բռնության համաշխարհային հիմնախնդիրներին։

#ՍտամբուլիԿոնվենցիա #ՎերջԿանանցՆկատմամբԲռնությանը #ԿանանցՀզորացում 


No More Violence Against Women; the podcast of the Women against Violence Europe (WAVE) Network.

The Women against Violence Europe (WAVE) Network comprises women’s organisations combating violence against women and children in Europe. This includes over 160 members supported by WAVE, which work on the national level in 46 European countries. 

In the “No More Violence Against Women” podcast, the WAVE Network and its members, women’s human rights feminist activists, aim to give insight on topics such as intimate partner violence, online violence, femicides, important legislation such as the Istanbul Convention, and more to highlight the different forms and dimensions of violence against women and girls. 

The first episode of the podcast includes contributions from Pille Tsopp-Pagan (Estonia) on cyber violence, Jovana Vujacic (Montenegro) on sexualised violence and Marta Picardi (Italy) on secondary victimisation.

The second episode includes contributions from Alina Cebotari (WAVE Youth Ambassador from the Republic of Moldova) and Mia Bradić (WAVE Youth Ambassador from Croatia) on (youth) activism, its achievements, challenges and role in implementing the Istanbul Convention as well as raising social awareness, Erika Mischitz (Austria) on femicides and Teresa Iglesias Lopez (Belgium) on violence against women with disabilities. 

The third episode includes contributions from Viktoriia Shvaher (WAVE Youth Ambassador from Ukraine) on intergenerational collaborations in feminist movements, Sabiha Azad (WAVE Youth Ambassador from Wales) on youth, violence prevention and education, Ivana Zelić (Serbia) and Elisabeth Udl (Austria) on providing support to women with disabilities. 

Follow the links above to learn about global issues of violence against women.

#IstanbulConvention #EndViolenceAgainstWomen #WomenEmpowerment