Սոցիալական աշխատողների կամ կամավորների վերապատրաստման ծառայության գնահարցման ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ծառայության անվանումը՝       Սոցիալական աշխատողների/կամավորների վերապատրաստում

Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Ծառայության տևողությունը՝   1 ամիս, 01.02․2022թ-ից մինչև 28.02․2022թ-ը

ԱԶԿ ՀԿ-ն «COVID19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակներում հայտարարում է Սոցիալական աշխատողների/կամավորների վերապատրաստում ծառայության իրականացման համար գնային առաջարկների ընդունման մասին: 

Սոցիալական աշխատողների/կամավորների վերապատրաստումը կիրականացվեն ՀՀ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Գյումրու և Լոռու մարզերում: 

 Վերապատրաստման ծառայության նկարագիրը

Դասընթացները կներառեն

— համայնքային և ազգային սոցիալական աջակցություն տրամադրողների ներգրավում.

— տարեցների հետ աշխատելու հոգեբանական աջակցության հմտություններ.

— ՏՀՏ գրագիտության հիմնական աջակցություն ընտանիքներին՝ ապահովելու տնային ուսուցման և էլեկտրոնային առողջապահության ծառայություններից օգտվելու հնարավորություն:

Վերապատրաստման դասընթացները

— ընտրված 5 մարզերում մեկօրյա դասընթացներ, ընդամենը՝  5 դասընթաց․

— յուրաքանչյուր մարզում 20-25 հոգի, ընդհանուր 100-125 հոգի:

Պահանջներ մասնակցին.

— Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր /Ա․Ձ․/,

— Վերապատրաստումներ անցկացնելու փորձ, 

— Ինտերակտիվ մեթոդների իմացություն,

— Ոլորտային գիտելիքներ և փարձառություն, 

— Գերազանց հայերեն լեզվով զեկույց մշակելու և ներկայացնելու հմտություններ:

Գնային առաջարկների ներկայացման կարգը

Հետաքրքրված կազմակերպությունները, կամ անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը լրացնել և ուղարկել   [email protected]   էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ-ի հունվարի 28-ը՝ վերնագրում նշելով՝ «Վերապատրաստման դասընթացներ» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա: 

Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 

Գնային առաջարկի  ձևաթուղթը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։