Ռինդ համայնքում LED էկրան է տեղադրվել

«Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում շարունակում ենք աշխատանքները Աշխատանքային խմբերի հետ՝ համայնքային զարգացման նոր ծրագերի մշակման և արդեն մշակված ծրագրերի իրականացման համար։

Նման ծրագրերից էր LED էկրանի տեղադրումը Արենի համայնքի Ռինդ բնակավայրում, որի նպատակն է ՏԻՄ-ի աշխատանքների ավելի թափանցիկ և հաշվետու իրականացումը, քանի որ պարբերաբար կհեռարձակվեն Արենի խոշորացված համայնքի ավագանու նիստերը, համայնքային նորություններն ու մասնակցային հնարավորությունները՝ չմոռանալով նաև համայնքի բնակիչների ժամանցի, միջոցառումների ու փառատոնների մասին։

Ծրագրի ֆինանսավորող USAID-ի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) գործընկերի հետ այցի էինք Ռինդ համայնք՝ վստահ լինելու, որ էկրանի տեղադրումն ու շահագործումը համապատասխանում է բնապահպանական չափանիշներին։


Ծրագիրն իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով: