«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար ՀՀ 3 մարզերում»

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարին Հայաստանի 3 մարզերում: Ծրագիրը կհանգեցնի պտղի սեռի խտրական ընտրության նկատմամբ բնակչության թիրախային խմբերի գիտելիքների, վերաբերմունքի և ընկալման դրական փոփոխությանը և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվի նվազեցմանը:

Այս ազդեցությունը կամփոփվի երկու հիմնական արդյունքներով.

  1. Տեղական ՔՀԿ-ները, համայնքների ղեկավարները և իշխանությունները հագեցած կլինեն գիտելիքներով և հմտություններով և կունենան ըմբռնում պտղի սեռի խտրական ընտրության բացասական հետևանքների մասին.
  2. Հնարավոր կլինի հասնել պտղի սեռի խտրական ընտրության նկատմամբ հասարակության ընկալման և վերաբերմունքի դրական փոփոխությանը: