Ուսումնասիրում ենք բաց տվյալները

Հուլիսի 8-ին  Արմավիր ինֆոտան «Մեդիա մարդ» լրագրության դպրոցի մասնակիցներն ու թեմայով  հետաքրքրված այլ մարդիկ  Մելինե  Այվազյանի  հետ ուսումնասիրեցին բաց տվյալները, դրանց նշանակությունը լրագրողական նյութերի ստեղծման համատեքստում։

Շատ հաճախ մենք շփոթում ենք տվյալ և ինֆորմացիա հասկացությունները։ Դասընթացի ընթացքում մասնակիցները առաջինը այս երկու հասկացությունները դիտարկեցին։ Տվյալները արժեքների համախումբ է, որոնք մշակված չեն։ Ինքը տվյալը միայնակ չի կարող կիրառվել որոշումների կայացման գործընթացում, քանի որ չունի նշանակություն։ Իսկ ինֆորմացիան իրենից ներկայացնում է մշակված, կազմակերպված, կանոնակարգված, տվյալ կոնտեքստում ներկայացված նշանակալի տվյալներ։ Եթե տվյալը անկախ է, ապա ինֆորմացիան՝ ոչ։ Այն կախված է տվյալներից։ Ինֆորմացիան նշանակալի է և կարող է հիմք հանդիսանալ որոշումների կայացման ընթացքում։

Բաց են համարվում այն տվյալները, որոնք յուրաքանչյուրի կողմից կարող են ազատորեն օգտագործվել, վերաօգտագործվել և վերաբաշխվել։ Դրանք պետք է լինեն հուսալի, մատչելի, լիարժեք, ենթակա լինեն վերաօգտագործման, վերաբաշխման, ապահովվեն համընդհանուր մասնակցություն առանց խտրականության։ Դրանք նպաստում են նոր արդյունքի ստեղծմանը, թափանցիկությանը, վերահսկողության մակարդակի բարձրացմանը, խթանում են նորարարությունը։

Մասնակիցները ծանոթացան բաց տվյալների շտեմարաններին միջազգային, հանրապետական, տարածքային և տեղական մակարդակներով։ Մանրամասն ներկայացվեց էլեկտրոնային կառավարման, օրենսդրական, ֆինանսական, տնտեսական, կրթական տվյալների շտեմարանները։

Քաղաքացիական լրագրողները, այս գիտելիքները կիրառելով, կդարձնեն իրենց նյութերը առավել վերլուծական և հավաստի։


«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների ևժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելիտեղեկատվությունը:

Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։