ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ «Բաց կառավարման գործընկերության» ծրագրի 2018-2020թթ-ի ռազմավարության վեց ոլորտային բարեփոխումների վերաբերյալ հանրային կարծիքի

2018թ. սեպտեմբերից 2019թ․ մայիս ամիսներին Արմավիրի զարգացման կենտրոն
հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ)՝ Հայաստանի Հանրապետության
Կառավարության հետ համատեղ իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն
«Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) ծրագրի 2018-2020թթ․-ի ռազմավարության
վեց ոլորտային բարեփոխումների շուրջ։
Ուսումնասիրության նպատակն է եղել քննարկել կառավարության թափանցիկության
և հաշվետվողականության վերաբերյալ հանձնառությունների փաթեթի (փաթեթը ներառում
է տասնմեկ հանձնառություն) վեց հանձնառություններ, որոնք մշակվել են «Աջակցություն
ԲԿԳ գործողությունների ծրագրի համատեղ մշակմանն ու իրականացմանը» ծրագրի
շրջանակներում:
«Աջակցություն ԲԿԳ գործողությունների ծրագրի համատեղ մշակմանն ու
իրականացմանը» ծրագրի նպատակն է ստեղծել համայնքային և ազգային մակարդակով
հանձնառությունների հավակնոտ ծրագիր՝ ի նպաստ կառավարության թափանցիկության և
հաշվետվողականության, կառավարության պատասխանատվության և քաղաքացիների
ներգրավվածության բարձրացման։
Քննարկված վեց հանձնառությունների իրականացման վերաբերյալ կարծիքի
ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են ԱԶԿ ՀԿ փորձագետների կողմից և
ներկայացվելու են ՀՀ Կառավարությանը՝ հանձնառությունների իրականացման փուլում
հանրային կարծիքը հաշվի առնելու համար։