Ուսանողական փորձաշրջանի ծրագրի հայտարարություն

Հարգելի ուսանողներ,

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը ԱՄՆ Պետքարտուղարության ֆինանսական աջակցությամբ մեկնարկում է ուսանողական փորձաշրջանի ծրագիր (Support to improvement of legal and social services through internship), որի նպատակն է նպաստել  Հայաստանում ապաստան հայցող անձանց, փախստականներին և այլ խոցելի խմբերին մատուցվող իրավաբանական և սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը։

Ծրագրում նախատեսվում է ընդգրկել մինչև 15 փորձնակի, որոնք կլինեն իրավագիտության և սոցիալական աշխատանքի ոլորտի բակալավրի ավարտական կուրսի կամ մագիստրատուրայի ուսանողներ։

Փորձնակները ծրագրի սկզբում կունկնդրեն սեմինարներ խոցելի անձանց իրավունքների, սոցիալական պաշտպանության քաղաքականությունների և ընդհանուր առմամբ սոցիալական աշխատանքի վերաբերյալ։

Հաջորդիվ փորձնակները կներգրավվեն «Առաքելություն Հայաստանի» և գործընկեր կազմակերպությունների աշխատանքներում, որտեղ հնարավորություն կունենան իրենց մենթորների անմիջական ուղղորդմամբ գործնական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել նշված ոլորտների վերաբերյալ։

Որպես փորձնակներ՝ իրավաբան ուսանողները կընդգրկվեն ԵՊՀ իրավաբանական կլինիկայի աշխատանքներում, իսկ սոցիալական աշխատանք ուսումնասիրող ուսանողները կմիանան «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ գրասենյակի և «Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական ՀԿ գրասենյակի թիմերին։

Ծրագիրը կտևի 6 ամիս՝ 2023թ․ դեկտեմբերից 2024թ․ մայիս ամիսը ներառյալ։ Ակնկալվում է, որ յուրաքանչյուր փորձնակ կաշխատի շաբաթական 20 ժամ և կստանա դրամական փոխհատուցում։

Փորձաշրջանի ծրագրին մասնակցելու համար ուղարկե՛ք Ձեր մասնագիտական ինքնակենսագրությունները և մոտիվացիոն նամակները [email protected] էլեկտրոնային փոստին՝ վերնագրում նշելով ծրագրի անվան հապավումը՝ “SLSS Internship”։ Դիմել կարող եք մինչև 2023թ նոյեմբերի 27-ը ներառյալ։