Շենիկ համայնքի գյուղատնտեսության զարգացման հեռանկարները հնգամյա զարգացման ծրագրում

Շենիկ համայնքի երիտասարդների կողմից ուսումնասիրվել է  2017 – 2021 թթ հնգամյա զարգացման ծրագիրը՝ հասկանալու համար, թե որքանով է գյուղատնտեսության զարգացումը ՏԻՄ-ի թիրախում եղել:

Ռազմավարությունում  ներառված 11 ծրագրերից միակը, որը ուղիղ  կապ ուներ գյուղատնտեսության հետ «Աջակցություն ոռոգման  ջրատարի  վերակառուցմանը» ծրագիրն էր , որի ընդհանուր բյուջեն՝  40 000 000  դրամ է:

Նշվում է, որ  ներհամայնքային ոռոգման ջրատարի վերակառուցման արդյունքում համայնքը  կապահովվի  մշտական  ջրով:

Արմավիրի մարզի Շենիկ համայնքը ընդգրկում է 4455.3 հա հողատարածք, 1073  բնակիչ ունեցող համայնքում  գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 4300.715  հա։

Համայնքը  հիմնադրվել  է  1970 թվականին,տեղծվել է որպես Խոտալյուրի սովխոզին կից ավան, ապա կոչվել է նաև Վիտամինային խոտալյուրի մասնագիտացված սովխոզ:Այստեղ  աշխատելու  և  բնակվելու  նպատակով  նախկին  Թալինի  շրջանի  տարբեր  գյուղերից, ինչպես  նաև  Ախալքալակից  տեղափոխվել  են  բազմաթիվ  ընտանիքներ:

Համայնքը ունի գրադարան, երկհարկանի  նորոգված դպրոց,մանկապարտեզ, փոստ, բուժական  ամբուլատորիա,   տիպային մշակույթի տուն, որի  նորոգման  աշխատանքները  ֆինանսական  միջոցների  բացակայության  պատճառով  նոր  են  դադարեցվել:Դպրոցն ունի 155 աշակերտ, մանկապարտեզը` 50 սան  երկու  խմբով: Դպրոցում  գործում  է  սպորտային  կարատեի  խումբ:  

Ըստ զարգացման ծրագրում ներկայացված տվյալների համայնքում առկա աշխատուժի  մոտ 80%-ը   զբաղվում  է   գյուղատնտեսությամբ  և  անասնապահությամբ, 20%-ը  աշխատում է համայնքում գործող մանկապարտեզում, դպրոցում, գյուղապետարանում:

Գյուղատնտեսական զբաղվածություն ունեցող համայնքի համար նշվում է, որ արտադրված գյուղատնտեսական  ոչ  բոլոր  մթերքների  իրացումն  է հաջողվում  գյուղացիներին:

Գյուղատնտեսության զարգացմանը խոչնդոտում են նաև համայնքում առկա են մաշված  ոռոգման  ցանցերը ,որոնք հատկապես խոչընդոտում  են   ծայրամասային  վարելահողերի  լիարժեք  ոռոգմանը:

Զարգացման ծրագրում որպես համայնքի ուժեղ կող է ներկայացվում աշխարհագրական դիրքը/բնակլիմայական պայմանները/ , գազի  և  ոռոգման ջրի բավարար  մատակարարումը ինչպես նաև կրթված  և  բարձր  ինտելեկտով   երիտասարդության  առկայությունը:

Որպես թույլ կողմ՝ հողի  հարկի  գանձումների  դժվարությունները

Հնարավորություններն ու ապառնալիքները կապված են գյուղատնտեսությա հետ, որպես հնարավորություն նշվում  են ջերմոցային տնտեսության, խաղողագործության, պտղաբուծության զարգացումը, գյուղմթերքի  վերամշակման արտադրության կազմակերպումը:

Սպառնալիքը կապված է  բնակլիմայական պայմանների հետ. Ցրտահարություն, կարկտահարություն:

Նշվում է, որ համայնքի  հնգամյա զարգացման ծրագրի իրականացմամբ ակնկալվում է  համայնքի բնակիչների իրական եկամուտների  մոտ 15%-ի աճ, իսկ ոռոգման համակարգի վերակառուցման դեպքում գյուղատնտեսության արդյունավետությունը կբարձրանա  մոտ  10%-ով: