Մուլտիմեդիա գործիքների ուսուցում

Օգոստոսի 15-ին «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի «Մեդիա Մարդ» լրագրության ամառային դպրոցի շրջանակներում տեղի ունեցավ   «Մուլտիմեդիա գործիքների ուսուցում» թեմայով դասընթաց, որը վարեց Արմավիր ինֆոտուն ծրագրի համակարգող Լիլիթ Գրիգորյանը։

Մեդիա դպրոցի մասնակիցները դասընթացի ժամանակ ծանոթացան tilda.cc գործիքին, որի միջոցով կարող են ստեղծել մուլտիմեդիա նյութեր։

Այս  գործիքը հնարավորություն է  տալիս  մեդիա  պատմությունները ներկայացնել ավելի գեղեցիկ, հետաքրքիր ֆորմատով։

Այս  գործիքի ուսուցմանը զուգահեռ մասնակիցները սկսեցին իրենց հավաքագրած ինֆորմացիայով նյութերի պատրաստումը։ Օրինակ Մյասնիկ Սահակյանը և Անի Իվանյանը համատեղ պատրաստեցին  մուլտիմեդիա նյութ, որը պատմում է Արմավիր քաղաքի ավագանու  օգնություն տրամադրելու  որոշումների մասին։

Ուսուցումից մեկ շաբաթ  հետո օգոստոսի 22-ին  կրկին տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ մասնակիցները շարունակեցին աշխատել և զարգացնել թե  մոնտաժային և թե մուլտիմեդիա  նյութերի պատրաստման իրենց  հմտությունները։


«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելի տեղեկատվությունը: 
Որակյալ  լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։