Մոնիտորների վերապատրաստման եռօրյա դասընթաց


«Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում Աղվերանում մեկնարկեցինք մոնիտորների վերապատրաստման եռօրյա դասընթացը։

Դասընթացի առաջին օրը մասնակիցները քննարկեցին հետևյալ թեմաները.

  1. Բարեվարքություն, համայնքային բարեվարքության կառուցում,
  2. Շահագրգիռ կողմեր․ քարտեզագրում,
  3. Ինչպես ներգրավել շահագրգիռ կողմերին:

Դասընթացի երկրորդ օրը մասնակիցներին ներկայացվեցին՝

  1. CitizenPulse մշտադիտարկման գործիքը,
  2. Ջատագովություն և դրա տեսակները,
  3. Երիտասարդության դրական զարգացման հայեցակարգ,
  4. Երիտասարդների մասնակցությունը համայնքային զարգացմանը և մասնակցային գործընթացներին:

Դասնըթացի վերջին օրը մոնիտորները բնապահպանական կրթության մասնագետ Նվարդ Գևորգյանի հետ միասին քննարկեցին բնապահպանական հիմնախնդիրները, խոսեցին շրջակա միջավայրի և առողջության մասին։


“Սույն տեղեկատվական նյութը  հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:”