Մասնակցային բյուջետավորման մեթոդաբանությունը Հայաստանում

«Մասնակցային բյուջետավորման մեթոդաբանությունը Հայաստանում» ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիների ներգրավվածությունը և մասնակցությունը համայնքային բյուջետավորման գործընթացին Հայաստանի Հանրապետության Աշտարակ խոշորացված համայնքում:

Իրականացնելով իրազեկման արշավներ և կարողությունների զարգացում՝ ծրագիրը թիրախավորում է ինչպես քաղաքացիներին, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին: Նշվածներից զատ, ծրագիրը նպատակ ունի ծառայել որպես հաջող պիլոտային մոդել, որն արդյունավետ լինելու դեպքում կարող է հետագայում կիրարկվել Հայաստանի մյուս համայնքներում՝ խթանելու թափանցիկ և մասնակցային բյուջետավորման գործընթացները:

«Մասնակցային բյուջետավորման մեթոդաբանությունը Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է Քաունթերփարթի կողմից