Մասնագիտական վերապատրաստման կենտրոնների գործարկում՝ Ծաղկահովիտ, Հնաբերդ և Գեղաձոր բնակավայրերում

«Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագրի շրջանակներում «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Ծաղկահովիտ խոշորացված համայնքում հիմնել է մասնագիտական վերապատրաստման կենտրոններ Ծաղկահովիտ, Հնաբերդ և Գեղաձոր բնակավայրերում։

Այսուհետ համայնքի երիտասարդներն ու բարձր դասարանների աշակերտները հնարավորություն կունենան վերապատրաստվել Ծաղկահովիտում՝ անցնելով վարսահարդարման դասընթացներ, իսկ Հնաբերդում և Գեղաձորում՝ համակարգչային դասընթացներ։

Բացի այդ, համայնքում անցկացված գործարարության դասընթացների հիման վրա համայնքի կանանց հնարավորություն էր տրվել դիմել փոքր դրամաշնորհի՝ հիմնելու կամ զարգացնելու սեփական բիզնեսը։

Համայնքի 11 կանայք այսօր ստացան իրենց բիզնեսի հիմնման կամ զարգացման համար անհրաժեշտ գործիքները, սարքավորումներն ու պարագաները։

Երկու միջոցառումների մեկնարկին մասնակցում էին ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ։

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության/ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ:

USAID Armenia