Մամլո հաղորդագրություն Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում իրականցնելու է հանրային քննարկում (town hall) Արմավիրի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի բնակիչների համար։ Քննարկումը վերաբերում է կանանց նկատմամբ առկա խտրականությանը զբաղվածության ոլորտում։

Նպատակն է պարզել աշխատաշուկայում առկա խտրականության ձևերը, որ խոչընդոտում են կանանց հավասար պայմաններով ինքնաիրացվելու աշխատաշուկայում, առկա խտրականության պատճառներն ու հետևանքները՝ նպաստելու համար ոլորտային բարեփոխումների հետագա հնարավոր զարգացումներին։

Նշենք, որ «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրն իրականացվում է 2021թ-ի փետրվար ամսից ՏՀՏ գործատուների միության, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և Կիրակի հիմնադրամի գործընկերությամբ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչություն) հետ սերտ համագործակցությամբ և միտված է նպաստելու Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությանը` խթանելով տվյալների նորարարություն ու միջոլորտային համագործակցություն։