Մամլո հաղորդագրություն Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում իրականցնելու է հանրային քննարկում (town hall) Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի բնակիչների համար։ Քննարկումը վերաբերում է կանանց նկատմամբ առկա խտրականությանը զբաղվածության ոլորտում։

Նպատակն է պարզել աշխատաշուկայում առկա խտրականության ձևերը, որ խոչընդոտում են կանանց հավասար պայմաններով ինքնաիրացվելու աշխատաշուկայում, առկա խտրականության պատճառներն ու հետևանքները՝ նպաստելու համար ոլորտային բարեփոխումների հետագա հնարավոր զարգացումներին։

Նշենք, որ «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրն իրականացվում է 2021թ․-ի փետրվար ամսից ՏՀՏ գործատուների միության, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և Կիրակի հիմնադրամի գործընկերությամբ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչություն) հետ սերտ համագործակցությամբ և միտված է նպաստելու Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությանը` խթանելով տվյալների նորարարություն ու միջոլորտային համագործակցություն։     

—————————————————————————————————————————

Press Release

“Armavir Development Center” non-governmental organization will be implementing a public discussion (town hall meeting) in frames of the EU co-funded “Labour Action: Collaborative Effort for Accountable and Inclusive Employment’’  project on November 20, at 15:00 in Armavir town of Armavir region for representatives of Armavir, Vayots dzor and Kotayq regions. The discussion will be related to the discrimination towards women in the employment sector. 

The aim is to find out the types of discrimination against women that become obstacle for women’s self-realization in the labour market with equal opportunities, the existing causes and consequences of discrimination, in order to contribute to further possible developments of sectoral reforms.

The project “Labour Action: Collaborative Effort for Accountable and Inclusive Employment’’  is being implemented since February, 2021 by the partnership of Union of ICT Employers, Armavir Development Center NGO and Kiraki Development Foundation with the EU co-funding. The project is implemented in close cooperation with the RA Health and Labour Inspection Body (from now on Inspectorate) and aims to promote labour rights’ protection in Armenia by promoting data innovation and cross-sectoral cooperation.